Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/5

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՆԵՐԱԾՈԻԹՅՈԻՆ

Փավստոս Բուզանդ.— Պատմության համառոտ բովանդակությունը.— Դպրությունների հարցը.— Կարծիքներ Պատմության ծավալի, լեզվի, գրության ժամանակի և հեղինակի ազգության մասին.— Ա և Բ դպրությունները եղե՞լ են, թե ոչ.— Փաստարկումներ հօգուտ հեղինակի հույն լինելուն և նրանց քննությունը.— Փաստարկումներ հօգուտ հեղինակի հայ լինելուն.— Հեղինակը ժամանակակից չէ.— Ակնարկություններ Ե դարի անցքերի վրա.— ժամանակագրություն չունի.— Պատմության հայ գրավոր աղբյուրները.— Գրության ժամանակը.— Հեղինակի հայասիրությունը.— Լեզուն, ոճը.—Ո՞վ է հեղինակը.— Փավստոս Բուզանդ անունը.— Բուզանդարանի էությունը.— Զրույցների գլխավոր տարրերը.— Հոգևոր վեպ.— Արքունական տան վեպ.— Մամիկոնյան տան վեպ.— Խորենացի և Փավստոս.— Բնագրի տպագրություններն ու թարգմանությունները.— Ներկա թարգմանության հանգամանքները:


ՓԱՎՍՏՈՍ ԲՈԻԶԱՆԴ—ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ

ԲՈՎԱՆԴԱԿՈԻԹՅՈԻՆԸ

Հինգերորդ դարից մեր ձեռքն է հասել մի պատմական հիշատակարան, որ կրում է «Փաւստոսի Բուզանդացւոյ պատմութիւն Հայոց», կամ ավելի հին, իսկական անունով՝ «Բուզանդարան պատմութիւնք» վերնագիրը: Այս գրվածքը պարունակում է Հայոց պատմությունը՝ սկսած Տրդատի որդի և հաշորդ խոսրով Կոտակից մինչև Հայաստանի երկու մասի բաժանվելը Պարսից և Հունաց միչև, այսինքն՝ 319-ից մինչև 384 թվականը, ուրեմն 65 տարվա պատմություն: Գրվածքը բաժանված է չորս դպրության, որոնք կոչված են Երրորդ, Չորրորդ, Հինգերորդ և Վեցերորդ դպրություններ: Երրորդ դպրության վերնագրում դրված է «Իսկիզբն» բառը, Վեցերորդ դպրու-