Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/6

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թյան վերնագրում՝ «Վերք» բառը, որոնք ցույց են տալիս, թե գրվածքն սկսվում է Երրորդ դպրությամբ և վերջանում Վեցերորդով: Դպրությունները բաժանված են մանրամասն վերնագրեր ունեցող գլուխների: Երրորդ դպրությունը թաղկացած է 21 գլխից և ընդգրկում է Խոսրով Կոտակի ու Տիրանի թագավորությունների ժամանակաշրշանը: Չորրորդ դպրությունը բաղկացած է 59 գլխից և ընդգրկում է Արշակի թագավորության շրջանը մինչև նրա Անհուշ բերդում բանտարկվելը: Հինգերորդ դպրությունը բաղկացած է 44 գլխից և վերաբերում է Պապի ու Վարազդատի թագավորութլանների ժամանակին, Արշակի և Վաղարշակի թագավորելուն: Վեցերորդ դպրությունը բաղկացած է 16 գլխից, որոնցից առաքինում պատմվում է Հայաստանի երկու մասի բաժանվելը Պարսից և ձունաց միչև՝ Արշավ ու Վաղարշակ թագավորներով, իսկ հաշորդ 15 գլուխները պարունակում են համառոտ տեղեկություններ մի քանի հայ եպիսկոպոսների մասին:

Թագավորների պատմության հետ մեծ տեղ է տրված նաև Մամիկոնյան ցեղից մի քանի սպարապետների պատմության, ինչպես՝ Վասակի, Մուշեղի, Մանուելի, որոնք դուրս են բերված իբրև աննկուն, քաջահաղթ կռվողներ, հայրենիքի, եկեղեցու և բնիկ Արշակունի հայ թագավորների համար ապրող ու մեռնող հերոսներ: Քաղաքական պատմությանը զուգընթաց ընդարձակ տեղեկություններ են հաղորդված հայ նշանավոր հոգևորականների մասին, որոնց մեջ կենտրոնական տեղ է գրավում Ներսես Մեծը: Բերված են նրանց վարքը, քարոզները, աղոթքները, կատարած բարեգործություններն ու հրաշագործությունները: Հեղինակի անձի մասին Դդպրության վերջում կա այսպիսի հիշատակարան. «Կատարեցաւ երրորդ դարք քսան և մի պատմութեանց դպրութիւնք, ժամանակագիր կանոնք Փաւստեայ (տպված է՝ փախստեայք) Բիւզանդեայ մեծի պատմագրի, որ իր ժամանակագիր Յունաց»: Իսկ Վեցերորդ դպրության ցանկի վերջում՝ ձետևյալը. «Ստորոտ ամենայն պատմութեանց, յաղագս իմ տեղեկութեան, որք միանգամ զմատեանս ընթեռնոյք՝ տունք տասն ձամարական թուօք»: Սակայն գրքի վերջում այս տասը տունը չկա:


ԴՊՐՈԻԹՅՈԻՆՆԵՐԻ ՀԱՐՑԸ

Գիրքն ունի առաջաբան, որի մեջ հեղինակը (կամ խմբագրողը), առաջին դեմքով (եզակի) խոսելով, հայտնում է, որ գիրքը բաղկացած է չորս դպրությունից, Երրորդից Վեցերորդ, որոնք պարունակում են Հայոց պատմությունը Խոսրով Կոտակից մինչև Հայոց թագավորության անկումը, այսինքն՝ ցույց է տալիս գրքի ծավալն ու բովանդակությունը ճիշտ այնպես, ինչպես որ ներկայումս գոյություն ունի: Իսկ Դ. դպրության Ա գլխում ուրիշ բան ենք տեսնում: Այստեղ հեղինակը (կամ խմբագրողը), առաջին դեմքով (հոգնակի) խոսելով, հայտնում է, թե «Թադեոս առաքյալի քարոզությունից և նրա մարտիրոսական վախճանից մինչև Գրիգորի վարդապետության վերջը... և առաքելասպան Մանատրուկ թագավորից մինչև