Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/65

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԺԲ. Տիրանի թագավորելը Հայոց աշխարհի վրա իր հոր մահից հետո, նույնպես Հուսիկի՝ հայրապետական աթոռը նստելը իր Վրթանես հորից հետո, և թե ինչպե՛ս նա սպանվեց Տիրան թագավորից՝ նրան հանդիմանելու պատճառով։

ԺԳ. Թե ինչպե՛ս Հուսիկի մահից հետո անառաջնորդ մնաց Հայոց աշխարհը, և Հուսիկի որդիները արժանի չեղան իրենց հոր աթոռին։

ԺԴ. Մեծ Դանիելի՝ աստծու մարդու վարքի մասին, թե ինչպե՛ս նա հանդիմանեց Տիրան թագավորին և թե ինչպե՛ս նրանից պատժվելով սպանվեց։

ԺԵ. Հուսիկի որդիների մասին, թե ինչպե՛ս ոտնատակ անելով արհամարհեցին աստծու մեծ քահանայության պատիվը:

ԺԶ. Փառենի մասին, որ հայրապետական աթոռը նստեց։

Ժէ. Շահակի մասին, որ Աղբիանոս եպիսկոպոսի սերնդից էր և հայրապետական աթոռը ժառանգեց, և թե ինչպե՞ս այդ ժամանակ Հայոց աշխարհը թողել էր տիրոջը և նրա պատվիրանները։

ԺԸ. Հայր Մարդպետի մասին, որ թագավորին վատ խրատ տալով կոտորել էր տալիս Հայոց նախարարական տոհմերը։

ԺԹ. Հուսիկի որդիների՝ Պապի և Աթանագինեսի մասին, թե ինչպե՛ս իրենց անօրինությամբ սպանվեցին սրբավայրում։

Ի. Թե ինչպե՛ս Տիրան թագավորը իր սենեկապետի՝ Սյունի Փիսակի կողմից մատնվեց ու կորավ. ինչպե՛ս խաղաղության ժամանակ հանկարծ գերի բռնվեց պարսիկ Վարազ իշխանից, և ինչպե՛ս ամբողջ Հայոց երկիրն էլ նրա հետ միասին կործանվեց ու կորավ։

ԻԱ. Թե ինչպե՛ս Հայոց բոլոր նախարարները հավաքվեցին և միաբանությամբ գնացին, Հունաք թագավորին Հայաստան բերին իրենց օգնական, ե ինչպե՛ս Պարսից թագավորը մեծ զորքով եկավ, ինչպե՛ս Պարսից զորքը կոտորվեց Հունաց զորքերից ու Հայոց զորքերի մնացորդներից, և Պարսից Ներսեհ թագավորը մի ձիով ճողոպրեց Հայոց աշխարհից ու փախավ ընկավ Պարսից աշխարհը։