Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/66

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԵՐՐՈՐԴ ԴՊՐՈՒԹՅՈՒՆ

Սկիզբ

Գլուխ Ա

ԱՅՆ ՄԱՍԻՆ, ԻՆՉ ՈՐ ԹԱԴԵՈՍ ԱՄԱՔՅԱԼԻ ՔԱՐՈԶՈՒԹՅՈԻՆԻՑ ՀԵՏՈ

ՏԵՂԻ ՈԻՆԵՅԱՎ ՀԱՅԱՍՏԱՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ։ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ

ՄԱՏՅԱՆՆԵՐԻ ԳԼՈՒԽՆԵՐ[1]:

Թադեոս առաքյալի քարոզությունից և նրա մարտիրոսական վախճանից մինչև Գրիգորի վարդապետության վերջն ու նրա վախճանը, և առաքելասպան Սանատրուկ թագավորից մինչև Տրդատ թագավորի ակամա հնազանդվելը (քրիստոնեական) կրոնին ու նրա վախճանը,— անցյալ հին անցքերի ու առաքինի անձերի վարքի մասին, ինչպես և նրանց հակառակորդների ու դիմադրողների մասին բոլորը ուրիշների կողմից արդեն գրված են։ Բայց մենք էլ մեր պատմության ընթացքում փոքրիշատե նշանակեցինք, առանց հիշատակության չթողեցինք՝ պատշաճ կարգը պահպանելու համար, որովհետև տեղ կա, որ մեր Պատմությունը առաջինն է, և տեղ կա, որ վերջինը. իսկ ինչ որ միջին է, այն ուրիշների ձեռքով արդեն գրվեց։ Բայց որպեսզի մեր պատմության մեջ ընդհատում չնկատվի, հիշատակեցինք՝ ինչպես մի աղյուս դրված շենքի պատի մեջ՝ բովանդակությունը ամբողջացնելու համար։ Այսպես անելուց հետո ինչ որ այնուհետև պատահել է, այստեղ հաջորդաբար պատմվում է։

  1. Բնագրում գլխակարգության մեջ նշված որոշ վերնագրեր լիովին չեն համընկնում բուն շարադրանքի վերնագրերին: Տրվում են ըստ բնագրի,— Խմբ.: