Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/68

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

սապետը գնացել էր Հայոց մեծ և առաջին մայր եկեղեցին, որ գտնվում էր Տարոն գավառում, որտեղ դեռ վաղ ժամանակ, մեծ քահանայապետ Գրիգորի օրերում կատարված հրաշքներով կործանվել էին մեհյանների բագինները։ Այնտեղ գնալով՝ նա իր մշտական սովորությամբ կատարում էր փրկչի խաչելության փրկական գոհացողական պատարագը, (Քրիստոսի) չարչարանքների հաղորդության հիշատակը, (այսինքն) աստվածորդի տեր Հիսուս Քրիստոսի կենդանարար և ազատիչ մարմինն ու արյունը։ Որովհետև հենց այսպես սովոր էին Հայոց եպիսկոպոսապետները՝ թագավորի, մեծամեծների, նախարարների ու ժողովրդի խուռն բազմության հետ միասին պատվել այն տեղերը, որոնք առաջ կուռքերի պատկերների տեղեր էին և հետո աստծու անունով մաքրվեցին ու դարձան աղոթքի տներ և ուխտատեղիներ բոլորի համար։ Մանավանդ սովորություն ունեին հավաքվել այն գլխավոր եկեղեցում և կատարել այնտեղ եղած սրբերի հիշատակը տարեցտարի սահմի ամսի յոթին, Հովհաննես մեծ մարգարեի մատուռում։ Նույնպես և տիրոջ աշակերտների առաքելական (մատուռներում) և նահատակների վկայարաններում ամեն տարի հավաքվում էին, նրանց վարքի, կյանքի և քագործերի հիշատակի տոնի օրը խմբովին ցնծում էին։ Այնպես պատահեց, որ այդ ժամանակ Վրթանես մեծ քահանայապետի սակավաթիվ մարդկանցով շրջում էր առանձին՝ օրհնության պատարագը մատուցելու։ Արդ՝ այն մարդիկ, որոնք մինչև այդ ժամանակ գաղտնի պահում էին հեթանոսական կռապաշտական սովորությունները, մոտ երկու հազար հոգի, միասին հավաքվելով՝ խորհուրդ արին սպանել աստծու քահանայապետ Վրթանեսին։ Այս բանն անելու նրանք համարձակվեցին մասամբ նաև թագավորի կնոջից, որովհետև սուրբը նրան հանդիմանում էր գաղտնի շնության՝ պոռնկական վարքի պատճառով։ նրանք հասան և շրջապատեցին Աշտիշատի եկեղեցու մեծ պարիսպը։ Մինչ նա ներսում պատարագն էր մատուցում, բազմաթիվ զորք դրսից կամեցավ շրջափակել, պաշարեր (բայց) գնդի մեջ եղած յուրաքանչյուր մարդու բազուկները ետ շրջվեցին և թիկունքների վրա հրաշքով կապվեցին, առանց որևէ բանի։ Այսպես պաշար-