Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/69

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ված, կաշկանդված, կապկպված, կծկված՝ բոլորն առհասարակ գետին ընկան անխոս ու անշարժ։ Սրանք աշխարհավեր, աշխարհավեր, չարագործ քուրմերի սերունդներն էին, նրանց տոհմից։ Այսպես այդ ամբոխը պաշարված, դիզված (մնում էր) եկեղեցու զավթում. ինքը՝ Վրթանեսը, դուրս գալով ու մոտենալով նրանց հարցրեց. «Ո՞վ եք դուք, որտեղի՞ց եք գալիս կամ ո՞ւմ եք ուզում, կամ ինչո՞ւ եք եկել»։ Նրանք սկսեցին ճշմարիտը խոսել ու խոստովանեցին, թե «Եկել էինք այս տեղերն ավերելու և քեզ սպանելու՝ Հայոց մեծ տիկնոջ հրամանից համ արձակություն գտնելով. բայց տեր աստված յուր զորությունը հայտնի դարձրեց և մեզ ցույց տվեց, թե միայն ինքն է աստված, և այժմ մենք ճանաչեցինք ու հավատացինք, թե միայն նա է աստված։ Ահա մենք այսպես կծկված մնացել ենք, այնպես որ նույնիսկ տեղներիցս շարժվել չենք կարող»։ Իսկ երանելի Վրթանեսը վարդապետության խոսքը մեջ բերելով՝ նրանց հաստատում էր տեր Հիսուս Քրիստոսի հավատի մեջ և շատ բան էր ասում նրանց։ Հետո նա աղ աղոթք անելով խնդրում էր աստծուց, նրանց բժշկում և արձակում էր աներևույթ կապանքներից ու կծկման անտանելի տանջանքից։ երբ նրանք սրանից փրկվեցին, բոլորն ընկան նրա առաջ և խնդրեցին ապաշխարության դեղը. նա էլ նրանց տվեց ապաշխարության համար որոշ ժամանակ։ Եվ երբ նրանք սովորեցին միասնական սուրբ երրորդության հավատը, ապա նրանց մկրտեց՝ մոտ երկու հազար մարդ, չհաշված նրանց կանանց ու երեխաներին։ Այսպես նրանց հավատի բերեց և արձակեց սրբված ու հավատացած։

Գլուխ Դ

ԵՐԿՈԻ ՏՈՀՄԵՐԻ՝ ՄԱՆԱՎԱԶՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՈՐԴՈԻՆԻՆԵՐԻ

ՄԱՍԻՆ. ՈՐՈՆՔ ՀԱՅԱՍՏԱՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԻՐԵՆՑ ՍԵՐՈՒՆԴՆԵՐՈՎ

ԲՆԱՋԻՆՋ ԵՂԱՆ:

Այն ժամանակները մեծ խռովություն ծագեց Հայոց աշխարհում, որովհետև երկու մեծ նախարարներ ու իշխաններ, գավառների ու աշխարհների տերեր, իրար հետ թշնամացան, մեծ ոխակալությամբ կռիվ բորբոքեցին և միմյանց հետ պա-