Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/77

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բերդի կողմը՝ ապավինելով այն անապատին ու քարքարուտ տեղերին։ Սաստիկ մեծ պատերազմ եղավ։ Եվ Հայոց զորավարի նիզակակիցները, որ էին Բագրատ Բագրատունին, Մեհունդակ և Գարեգին Ռշտունիները, Ամատունյաց տոհմի նախարար Վահանը, Վարազ Կամինականը, հասան, խփեցին, կոտորեցին ալանների, մասքութների, հոների ու մյուս ազգերի զորքերը և ամբողջ առապարի դաշտը առհասարակ լցրին մեռածների դիակներով, այնպես որ արյունը դետի նման առատ հոսեց, և թիվ չկար սպանված զորքերին։ Սակավաթիվ մնացորդներին էլ առաջները գցած հալածում էին մինչև բազասիճների աշխարհը։ Սանեսան մեծ թագավորի գլուխն էլ բերեցին Հայոց թագավորի մոտ։ Իսկ նա երբ տեսավ, սկսեց լալ ու ասաց. «Իմ եղբայրն էր, Արշակունի ցեղից»։ Այնուհետև թագավորը Հայոց մեծ եպիսկոպոսապետի հետ եկավ ճակատամարտի տեղը։ Տեսան սպանված զորքերի կոտորածը, մեռածների հոտից երկիրը լցվել էր գարշահոտությամբ։ Հրաման տվին՝ երկրից գուգազ հանել, դիակները թաղել, քարակույտերով ծածկելով, որ երկիրը մեռելների դիակների գարշահոտությունից ու թարախից չապականվի։ Երկիրը խաղաղվեց բավական տարիներ։ Այսպես սուրբ Գրիգորիսի վրեժը լուծվեց Սանեսան թագավորից և նրա բանակից, որովհետև նրանցից ոչ մեկը չմնաց։

Գլուխ Ը

ԱՆՏԱՌՆԵՐ ՏՆԿԵԼՈՒ, ՊԱՐՍԻԿՆԵՐԻ ՀԵՏ ՄՂԱԾ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԻ ԵՎ

ԲԶՆՈԻՆՅԱՑ ՆԱԽԱՐԱՐԱԿԱՆ ՏՈՀՄԻ ԲՆԱՋՆՋՄԱՆ ՄԱՍԻՆ:

Երբ Հայոց երկիրն առժամանակ խաղաղվեց, ապա Հայոց Խոսրով թագավորը հրամայեց պարգևներ տալ այն քաջ մարդկանց, որոնք իր համար չարչարվեցին և պատերազմների ճակատամարտերում իրենց անձը գրին Մեծ Հայքի աշխարհի համար։ Նա Վաչե զորավարին տվեց Ջանջանակի ակունքները, Ջրաբաշխիքը և Ցլու գլուխը բոլոր գավառակներով, նույնպես և մեծամեծ պարգևներ՝ մյուս նախարարներին։

Եվ հրաման տվեց թագավորն իր զորավարին՝ երկրից բազմաթիվ մշակներ հանել, անտառներից վայրի կաղնի