Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/8

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԿԱՐԾԻՔՆԵՐ ՊԱՏՄՈԻԹՅԱՆ ԾԱՎԱԼԻ, ԼԵԶՎԻ, ԳՐՈԻԹՅԱՆ

ԺԱՄԱՆԱԿԻ ԵՎ ՀԵՂԻՆԱԿԻ ԱԶԳՈԻԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Փավստոսի Պատմության առաջին քննադատը եդել է դեռ հինգերորդ դարի վերջերին Ղազար Փարպեցին: Նա հիշելով նախընթաց երկու պատմիչներին՝ Ագաթանգեղոսին և Փավստոսին, վերջինիս մասին հետևյալն է ասում. «Երկրորդ Պատմության մեղինակ են կոչում մի ոմն Փավստոս Բյուզանդացու: Բայց որովհետև նրա Պատմության մեջ տեղ-տեղ պատածում են ոչ հարմար և ոչ պատշաճ խոսքեր... ուստի ստիպվում եմ ասել, թե այդպիսի անպատշաճ գրվածքի հեղինակ չէր կարող լինել Բյուզանդիայում ուսած մարդ (կամ բյուզանդացի ուսումնական)... Արդ՝ այսպիսի քաղաքում և այսքան ուսումնական մարդկանց մեջ կրթություն ստացած Փավստոսը կարո՜ղ էր իր Պատմության մեջ գրել լսողներին այնքան անհաճո բաներ: Այս չի կարող լինել: Ուստի ես այս բանը անհավատալի համարելով՝ իմ կարճ խելքով, կարծում եմ, թե մի այլ հանդուգն և անկիրթ մարդ լրբաբար ձեռք է խառնել նրա գրածի մեջ և իր գլխից գրել է ինչ որ կամեցել է: Կամ գուցե մեկը, չկարողանալով ավելի պատշաճ բան գրել, այլևայլ բաներ գրեց և Փավստոսի անունով կամեցավ ծածկել իր հանդգնության սխալները, և այս բանը պարզ երևում է ամեն մի քննողի, որովհետև նույների, մանավանդ ասորիների մեջ շատերը կան, որ այսպիսի լրբություն են գործել: Տգետ և հանդուգն մարդիկ իրենց գլխից գրել են անպիտան և դատարկ բաներ ու խառնել գիտնականների գրքերի մեջ»: Ինչպես մետո կտեսնենք, Փարպեցու այս սուր դիտողությունը փոքր բարեփոխությամբ միանգամայն միմնավոր է:

Փարպեցու այս աննպաստ գնահատությունից ազդված կամ ինքնուրույնաբար՝ հետագա հայ պատմագիրներն ևս արհամարհանքով են վերաբերվել Փավստոսի Պատմությանը և իրենց պատմությունները գրելիս ընդհանրապես հետևել են Մ. Խորենացու, բայց ոչ Փավստոսի Պատմությանը:

Մ. Չամչյանն իր ընդարձակ հայոց պատմության մեջ (Վենետիկ, 1781) խիստ աննպաստ կարծիք է հայտնում Փավստոսի մասին՝ նրան համարելով թշնամի հայոց ազգի և թագավորության, ասում է, թե նա եղել է մի օտարազգի (հույն) բախտախնդիր, փառամոլ, խռովարար հոգևորական (Ե. Մ., եր. V):

Փավստոսի Պատմության առաջին գնահատողը եղավ ֆրանսիացի հայագետ Սեն Մարտենը. նա ասում է, թե Փավստոսի Պատմությունը ավելի ճիշտ գաղափար է տալիս հայաստանի վիճակի մասին չորրորդ դարում, քան Խորենացու Պատմությունը: Նրա կարծիքով՝ Փավստոսի Պատմությունը գրված է չորրորդ դարի իննսունական թվականներին (Ե. Մ., VI, 8):

Հայկազյան բառարանի հեղինակները, հատկապես Մ. Ավգերյանը, Չամչյանի տեսակետն ունեն: Նրանք կարծում են, թե Պատմության հեղինակը հույն Փավստոս եպիսկոպոսն է, Ս. Սամակի կաթողիկոսությունից առաջ, որ գրել է հունարեն լեզվով՝ Երրորդ դպրությունից մինչև Վեցերորդը,