Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/84

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հով գնաց այս աշխարհից։ Եվ նրա ասածի պես՝ այն օրից ի վեր խաղաղություն չեղավ այն աշխարհում։

Բայց այս Հակոբր մեծամեծ հրաշքներ էր գործում. Նա եղավ Նիկիո մեծ ժողովում, որ տեղի ունեցավ Հոռոմոց Կոստանդիանոս կայսեր տարիներին, երբ հավաքվեցին երեք հարյուր տասնութ եպիսկոպոսներ Արիանոս Աղեքսանդրացու անիծված աղանդի պատճառով, որ Եգիպտոսի նահանգից էր։ Արդ՝ բոլոր եպիսկոպոսները նստած էին Կոստանդիանոսի առաջ։ Հայերի կողմից էլ այնտեղ էր Արիստակեսը՝ Մեծ Հայքի առաջին կաթողիկոսի՝ սքանչելի Գրիգորի որդին։ Եվ սուրբ հոգու սքանչելի հրաշքով այս Հակոբին սկսեցին երևալ թագավորի զարմանալի թաքուն գործերը։ Նա տեսավ, որ Կոստանդիանոս թագավորը քուրձ էր հագել իր ծիրանի պատմուճանի տակ, և հրեշտակը կանգնել էր նրան սպասավորելու։ Հակոբ եպիսկոպոսը զարմանալով՝ ժողովի մյուս բազմաթիվ եպիսկոպոսներին հաղորդեց հրեշտակի իրողությունը, բայց նրանք չհավատացին։ Իսկ նա վիճում, պնդում էր և ասում. «Որովհետև դուք թաքուն բաները գիտեք, ուստի նախ այն հայտնեցեք, թե ի՛նչ է հագել թագավորը պատմուճանի տակ»։ Եվ ինքը մեջտեղը կանգնելով՝ սուրբ հոգու շնորհիվ երևան է հանում Կոստանդիանոս թագավորի կրոնասիրական խոնարհությունը, նրա աստվածասիրության հատկությունը, և զննելով՝ բոլորին ցույց էր տալիս, որ ծիրանու տակ քուրձ էր հագել՝ դեպի Քրիստոս ունեցած սիրո և ջերմ եռանդ հավատի համար։ Սրանից հետո Կոստանդիանոսը ինքն էլ տեսավ սպասավոր հրեշտակին, Հակոբի շնորհիվ. նրա ոտքերի առաջ ընկավ և մեծ պատվով ու պարգևով նրան մեծարեց և նրա աթոռը ժողովում եղողներից շատ-շատերի (աթոռներից) բարձր դրեց։

Բայց նրա ոսկորները շնորհվեցին Ամիդ քաղաքին, այլ մծբինցիների հետ Հունաց և Պարսից թագավորների պատերազմների ժամանակ (ոսկորները) Մծբինից այնտեղ Փոխադրվեցին։