Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/88

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

դարապետության տոհմից էր ու Անձիտի իշխանն էր, և նրա հետ Մեծ Ծոփքի Զարեհ իշխանին և (մյուս) Ծոփաց աշխարհի Վարազ Շահունի իշխանին ու Հաշտենից գավառի Գնիթ իշխանին Կամինական տոհմից և Վանանդի գավառի իշխան Որոթին և Անձևացյաց տոհմի իշխան Շահենին և Գողթնի իշխան Ատամին և Կողբացոց իշխան Մանավագին և Ձորի աշխարհի իշխան Գորութին և Խոոխոռունյաց տոհմից Մախազության տան իշխան Մանասպին և Սահառունյաց տոհմի իշխան Տիրոցին[1] և Գնունյաց իշխան Արային։ Այս բոլորին հրամայեց՝ Վաղարշ մեծ հազարապետի հետ գնաք, երանելի Հուսիկին արքունական կառքր նստեցնել, առնել տանել սահմանակից Գամիրքէր Կեսարիա մայրաքաղաքը՝ մանուկ Հուսիկին հայրապետների առաքելական աթոռը բարձրացնելու համար։ Նրանք ելան գնացին ու հասան Կեսարիա քաղաքը և կաթողիկոս ձեռնադրել տվին Հուսիկին՝ Վրթանեսի որդուն, նրան նստեցրին Թադեոս առաքյալի և իր պապի՝ Մեծ Գրիգորի աթոռը ու մեծ խնդությամբ ետ դարձան ողջ առողջ և հաջողությամբ եկան հասան Այրարատյան աշխարհը։ Եվ իրենցից առաջ լրաբերներ ուղարկեցին երկու Ծոփքերի երկու իշխաններին։

Այս լսելով՝ ինքը՝ թագավորը, անձամբ ամբողջ բանակի բազմության հետ նրան ընդառաջ գնաց դաշտով մինչև Տափեր կամուրջի այն կողմը։ Ապա միմյանց ցանկալի ողջույնը տալով անցան Տափերի կամուրջը, մտան մեծ Արտաշատ քաղաքը, դիմեցին եկեղեցին, ցանկալի մանուկ Հուսիկին նստեցրին հայրապետական աթոռը։ Սա իր Վրթանես հորից ժառանգել էր առաքելական (ընթացքը)՝ հատկություններով հորը նման որդի դառնալով ամեն բանում իրեն ամբողջովին հրեշտակային վարքով էր հանդես բերում, ամեն ինչ կատարում էր աստծուց պարգևված շնորհով։ նա հովվում էր Քրիստոսի բանավոր հոտը և խրատում էր ավետարանի պատգամներով։ Նա տարիքով դեռ մանուկ էր, բայց առույգ, բարձր հասակով, դեմքի սքանչելի գեղեցկությամբ և շք-

  1. Ուղղում ենք Տիրոց։ — Խմբ.: