Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/92

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ջը և եղբորը։ Սիրելիները սիրելիներին, մերձավորները մերձավորներին, ընտանիքներն ընտանիքներին, ազգականները ազգականներին, խնամիները խնամիներին դավեր էին սարքում։ Այնտեղ պետք էր տեսնել, թե ինչպես մարդը ընկերոջ արյանը ծարավելով՝ խմում էր, թե ինչպես մրցում էին իրար վնասելու անուղիղ վարք և անհանճար միտք ունենալով։ Աստվածների հին պաշտամունքները կատարում էին գիշերները՝ նման պոռնկության. ոմանք հենց իրենց վրա կատարում էին նույն պոռնկական ցանկությունը։ Ուստի ո՛չ խելացի խրատի էին լսում և ո՛չ հնազանդվում էին առաջնորդների քարոզած աստծու պատգամներին, այլ նրանց հանդիմանական խոսքերի համար նրանց ատում էին, հալածում և սպանում: Եվ ինչպես մարգարեական խոսքը ասել էր նրանց վերաբերմամբ, թե «Հանդիմանողներին ատում էին դռներում». այսպես էլ նրանք արհամարհեցին սուրբ խոսքերը։ Որովհետև աստվածային խոսքի քարոզությունը նրանց չտվեց ճշմարիտ հավատի գիտությունը ինչպես ուրիշ ազգերին, հավատացյալներին ու իմաստուններին որոնք գոհությամբ ընդունեցին, հավատացին և աստծու մարդասիրության շնորհը վայելեցին, այլ հրեաների կուրացած ու խավարած մտքերի նման նրանք կաղում էին ճշմարտության մեջ։ Գուցե այս ազգին էլ էր վերաբերում մարգարեի նախագուշակ խոսքը, թե «Անմիտ որդիներ և ոչ թե իմաստուն որդիներ, իմաստուն են չարիք գործելու մեջ, իսկ բարիք գործել նրանք երբեք չկարողացան»։ Եվ դարձյալ ասում է. «Պնդերես, խստասիրտ, խստաշունչ որդիները և իրենց հայրերը ինձ վշտացրին»։ Սրանք էլ նույնպես լքված էին, որովհետև չհասկացան և աստծու աներևույթներին չհավատացին երևացող բաների միջոցով. արարածներից չկարողացան ճանաչել արարչին, կարգչին ու խնամողին։ նա շատացրեց իր երևացող հրաշքները, այնպես որ մարդկային բնությունը վերածեց անասունի կերպարանքի, որ և պատճառ դարձավ նրանց փրկության։

Եվ հենց այս անպիտան ու անմիտ թագավորության ժամանակ, այն Տիրան թագավորի օրերում, հենց նրան նայելով՝ չարություններով բոլոր դարերից գերազանցեցին։ Ամենամեծ (չարությունն) այն էր, որ իրենց գլխավորին և առաջ-