Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/96

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

որին ասում են Հացյաց դրախտ։ Այս այն աղբյուրն է, որտեղ հնում Մեծ Գրիգորը բազմաթիվ զորքերի մկրտություննը կատարեց։ Այստեղ էր սուրբ Դանիելի բնակության խցիկը, գետնի մեջ փորված. այստեղ էր նա կատարում իր տեսչական այցելությունը։

Արդ՝ մեծամեծ նախարարները մի տեղ հավաքվելով՝ ժողով կազմեցին, խորհուրդ արին և թագավորին համոզեցին, որ ծերունի Դանիելին բերեն իրենց կողմը, որպեսզի նրան իրենց գլուխ և առաջնորդ նշանակեն, և նա նստի հայրապետական աթոռը։ Նրա մոտ ուղարկեցին Սահառունյաց տոհմի Զոմն իշխանին, Վանանդի Արտավան իշխանին, Ամատունյաց տոհմի Կարեն իշխանին և Դիմաքսյան տոհմի Վարազ իշխանին։ Այս նախարարներն եկան նրան գտան Եկեղյաց գավառում, Թիլ գյուղի եկեղեցում, որտեղ նա զբաղված էր աստծու սպասավորության գործով։ Նրան առան բերին Աղձնյաց գավառի Բառաեջ ավանը, Տիբան թագավորի մոտ։ Եվ երբ մեծ Դանիել քորեպիսկոպոսը Տիրանին ներկայացավ, իսկույն սկսեց մեղադրել ու հանդիմանել։

Նա առաջ եկավ, սկսեց խոսել, ասելով. «Ինչո՞ւ դուք մոռացաք ձեր արարիչ աստծուն, նրա՝ ձեզ ցույց տված գութը, հրաշքները և խրատները, որ կատարեց ձեր հայրերի ու ձեր հանդեպ, իսկ դուք էլ դարձաք ձեր նախնիների մոլար կռապաշտության՝ ատելության, ագահության, զրկողության, աղքատներին հարստահարելու, պոռնկության, նենգության, միմյանց ղրկելու, սպանությունների։ Դուք լցվեցիք ու ընկաք, ետ կանգնեցիք արդարության ճանապարհից, դուք թողիք ձեր բարերար աստծուն, որ ձեզ ոչնչից ստեղծեց ու հաստատեց, և մոլորվելով նրանից օտարացաք։ Մինչ դուք ձեր անձերը կորուստի էիք մատնել, նա ինքը եկավ ձեզ փնտրելու և գտնելու, թեպետ նա ինքը աստծու միածին որդին էր, բայց եկավ, իջավ՝ իր արարածներին իր հորը ճանաչեցնելու։ Նրան թեպետ չլսեցին, այլ դեռ մինչև մահ չարչարեցին, բայց նա համբերեց, իր զորությունը ոչ ոքից շթաքցրեց, որպեսզի ամենքի կյանքի պատճառ դառնա։ Ում որ նա արժանավոր