Էջ:Free documents from book "Armenian Republic" by Simon Vratsian.djvu/3

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ

ԿԱՐԵԻՈՐ ՆԻՍՏԵՐԻ ԱՐՁԱՆԱԳՐՈԻԹԻԻՆՆԵՐԸ

(Տունն. 25-ին)

(Յունւ. 20—ին , ցերեկւայ ժամը 12—ին, տեղի ունեցաւ խորհրդարանի Հանդիսաւոր նիստը Հայաստանի անկախութեան ճանաչման առթիւ: Ներկայ էին նախարարական կազմը նախարարապետի գլխաւորութեամբ, Անգլիայի, Ամերիկայի, Վրաստանի, Ազրբէջանի ներկայացուցիչները, բարձրաստիճան զինւորականներ և հանդիսատեսների խուռն զազմութիւն: Դահլիճը զարդարւած էր գորգերով:

Նախագահում է Ա. Սահակեան:

Նախագահ. — Խորհրդարանի նախագահութիւնը տեղեկութիւն ստացաւ, որ Գերագոյն խորհուրդը ճանաչել է Հայաստանի անկախութիւնը իր ներկայ սահմանների մէջ. այդ առթիւ անհրաժեշտ համարւեց հրաւիրել արտակարգ նիստ. խօսքը պատկանում է նախարարապետին:

Նախարարապետ Ա. Խատիսեան. — Յարգելի պատգամաւորներ, Հայաստանի հանրապետութիւնը մտնում է իր պատմութեան նոր շրջանի մէջ. յունւար 23-ին անգլիական կառավարութեան պաշտօնական ներկայացուցչի կողմից ստացւած հեռագիրը յայտնում է, որ Հայաստանի հանրապետութիւնը Գերագոյն Խորհրդի կողմից ճանաչւած է փաստօրէն. սակայն, պարզ է ամենքիս համար, պարզ պիտի լինի ամբողջ աշխարհի համար, որ մենք մեր դատը լուծւած կը համարենք ա՛յն ժամանակ, երբ ճանաչւի միացեալ Հայաստանի անկախութիւնը (որոտընդոստ ծափահարութիւններ): Այնուամենայնիւ, ներկայ ակտը մեր արիւնոտ ճանապարհի վրա մենք համարում ենք մի կայան, որտեղից նոր ուժերով պիտի դիմենք մեր վերջնական հանգրւտնը: Անհրաժեշտ է այսօր մի թռուցիկ ակնարկ ձգել մեր անցեալ պատմութեան վրա ու ընդգծել, թէ ինչ ուղիներով հասանք ներկայ դրութեան: Հայ տպատագրական շարժումը, որ ունի կէս դարի պատմութիւն, ընթացել է թէ դիւանագիտական աշխատանքների և թէ ժողովրդի ինքնագործունէութեան ճանապարհով և, որպէս վերջնական նպատակակէտ ու իղձերի պսակումն, ընդգրկել է միացեալ և անկախ Հայաստանի գաղափարը: 50 տարի առաջ Հրապարակի վրա էր միայն տաճկահայ դատը. Տաճկահայաստանում ծնունդ առաւ հայ ազատագրական շարժումը և առաջին անգամ տաճկահայ խնդիրը դրւեց միջազգային դիւանագիտութեան սեղանի վրա:

1878 թ. մարտ 3-ին Սան-Ստեֆանօում ընդունւեց ռեֆորմների ծրագիրը, իսկ 1878 թ. յուլիս 10—Բերլինի դաշնագրով նոր փոփոխութիւնների ենթարկւեց այն. տարիներ անցան, ոչ մի ռեֆօրմ տեղի չունեցաւ և եւրոպական պետութեանց պահանջը 1880 թ. ապարդիւն անցաւ: Տաճկաստանը բոլոր միջոցներով աշխատում էր վերացնել ռեֆորմների խնդիրն ու օտարների միջամտութիւնր. դրա համար նա ընտրեց մի ճանապարհ՝ բնաջնջել հայ ժողովուրդը,