Jump to content

Էջ:Gabriel Sundukian, Collected works, vol. 1 (Գաբրիել Սունդուկյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1-ին).djvu/354

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՆԱՏԱԼԻԱ

Թե չէ աշխարքը ման <չ>է գալի, քա՜.

ՕՅԻՆԲԱԶՈՎ

Աշխարքը՞… Էտ է վուր շատ մեկսմեկու մտիկ տալով իստակ քոռացիլ իք, է՞… Մախլա՜ս… Բայրաղներուտ խիստ իք վեր թողի։ (Ձենը քաղցրացնելով։) Ուրի՞շ, ի՞նչ բարին հարցնիմ, խոմ լավ ի՞ք։

ՆԱՏԱԼԻԱ

Փառք աստծու, ձիա ջան, դուք վո՞ւնց իք։

ՕՅԻՆԲԱԶՈՎ

Մինք էլ, փառք աստծու, լավ ինք. ամա ձալոն մե քիչ բեհալ է։

ՄԱՐԳՐԻՏ

Հա՛, Նատալիա ջան, դեդի գլխացավը էլի աշլա էլավ:

ՕՅԻՆԲԱԶՈՎ

Տո՛, հազիր դրուստ խոսիք, իրիգուն տասերկու սհաթն էր վուր տուն էկավ… Ինչոր անդեր ու մունդռիկ լոտո իք մոգոնի… Զառափի գլուխ պիտի ըլի վուր ձիր համբրքին դիմնա։ Քառսուն հոքի մետի մոդ իք ըլում մե օթախումը, հենց գիդենաս Խոջի բաղնիս ըլի, իժում տաք-տաք դուս իք գալի կես գիշիրին, ու հալբաթտա, գլուխն էլ կու ցավի, վուտնիրն էլ. մախլաս, մե քիչ պիտի լկաններուդ ղայիմ պահինք, թե չէ վա՜յ միր միղկը հորեսի դենը։

Մախլասովի շվեցնելու ձենը գալիս է ու ինքն էլ առաջ է գալի։

ՆԱՏԱԼԻԱ

Ա՛յ, ձիա՛ ջան, հորեն էլի էն սիվ սրտովը շվեցնում է. գեթաղվա, ձիա ջան, էստի չտուն գա։

ՕՅԻՆԲԱԶՈՎ

Վա՛, հեր օխնած, ի՞նչ իս վախենում, էստի տուն գա հալա, հալա է՜։ Չանեքը կու կոտրտիմ, քու արիվը։ Դուն դիվիր գնա ձալոյիտ տես. Մարգրիտ դուն էլ գնա՛, մե տեսնիմ թե ո՞վ է։

Նատալիեն ու Մարգրիտը գնում ին։