ՄԱԽԼԱՍՈՎ
Մե էն անիծած բիջն էլ չի դուս գալի թե հարցնիմ ո՞վ է։
Առաջ է գալի Միամիտովը։
ՏԵՍԻԼ Ե
ՄԻԱՄԻՏՈՎՆ ու ՄԱԽԼԱՍՈՎԸ քուչումը, ՕՅԻՆԲԱԶՈՎԸ բագումը։
ՄԱԽԼԱՍՈՎ, Միամիտովին։
Ո՜, բարով պարուն Իսայի։
ԻՍԱՅԻՆ, զարմանքով։
Ձենդ ճանանչս գալիս է, ախպեր, ամա չիմ գիդի ո՞վ իս։
ՄԱԽԼԱՍՈՎ
He yж то я так изменился? Վա՛հ, վո՞ւնց չիս ճանչնում, քու Մախլասովին։
ՄԻԱՄԻՏՈՎ, ճանանչելով։
Ո՜հ, դուն ի՞ս, բարով, հազար բարի։
Փաթթվում է ու ուզում է պաչ անի։
ՄԱԽԼԱՍՈՎ, չթողնելով։
Это mauvais genre!
ՄԻԱՄԻՏՈՎ, հիդ քաշվելով։
Ի՞նչ է, հիմի լայիղ չիս անում հիդս պրոշտի անիլը՜։
ՕՅԻՆԲԱԶՈՎ, առաջ գալով։
Սո՛ւ, էս միր փեսի րարեկան է էլի, օվոր վուր է։
Մոդ է գնում էլի ականջ է դնում։
ՄԱԽԼԱՍՈՎ, Միամիտովին
He тo, ամա պրոշտի անիլը էլ մոդա չէ. ազնիվ մարդիքը հիմա ձեռը ձեռին տալի էսենց, ու довольно!
ՄԻԱՄԻՏՈՎ, առանձին։
Ի՞նչ բեհեսաբ նամազուլ է անում։ (Մախլասովին։) Լավ է ախպեր, թող մոդա չլի, բի ձեռը տմբտմբեցնինք։ (Ձեռը ձեռին է տալի։) Ամա, մե ասա էս ի՞փնիս էկի։
ՄԱԽԼԱՍՈՎ
Կուլի մե էրկու շաբաթ. недавно я приехал.
ՄԻԱՄԻՏՈՎ
Հա՛, իմքին դառա՞ր, վո՞ւնց պրծար բանտ։