Jump to content

Էջ:Gabriel Sundukian, Collected works, vol. 1 (Գաբրիել Սունդուկյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1-ին).djvu/358

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՄԱԽԼԱՍՈՎ

Փy, ты боже мой! собственный իմ աչքերով տեսա. հենց հիմի։ He веришь, что ли?

ՄԻԱՄԻՏՈՎ, առանձին։

Տո՛, կուլի ղուրթ էս սարսաղը Մարգրիտին տեսիլ ըլի ու հավնի։ Ա՛յ բաղդ։(Մախլասովին։[1]) Հա՛ա… հիմի դուս էկավ Գարասիմ Յակուլիչի աղջկան, կուլիս տեհի էստի ակոշկումը։

ՕՅԻՆԲԱԶՈՎ, դրստվում է ու հորեսի դենը ավելի ուշադրութենով է անկանճ դնում։

ՄԱԽԼԱՍՈՎ

Իսայի ջան, ты знаешь eё?

ՄԻԱՄԻՏՈՎ

Վա՛հ, բաս նիզնա՞յի, իմ խնամ ու աղչիկն է։

ՄԱԽԼԱՍՈՎ, վրա է ննգնում, փաթթվում է։

Душенька, Իսայի ջան, познаком меня с нeю.

ՄԻԱՄԻՏՈՎ, չթողնելով։

Հիմի դուն Աթանդե։ Տո՛ թե վուր փաթթվիլը մոդա չէ, կո՛սե։ (Առանձին։) Ինչ խի՞ստ է տաքցի, տո՛։ Բաղդը վուր գու քա էսենց է, ա՛յ։

ՄԱԽԼԱՍՈՎ

Իսայի ջան, познаком меня с нею, пожалуста!

ՄԻԱՄԻՏՈՎ

Տո՛, զնոկոմիտը վո՞ւրն է։ Թե գուզիս բի՛ ձեռը ձեռին խփինք, էս սհաթիս էվետ նշնիմ քիզ։

ՕՅԻՆԲԱԶՈՎ

Այի՜ բան։

ՄԱԽԼԱՍՈՎ, փոխվելով։

Նշնելու է, գա՞նա։

ՄԻԱՄԻՏՈՎ

Այ ախմախ։ Տո՛, նշնելու վուր չէ, բաս պսակածի վրա իս ուզում նշնի քի՞զ։

ՄԱԽԼԱՍՈՎ, առանձին։

Так и <1 անընթ.>։

ՄԻԱՄԻՏՈՎ

Հը, ի՛նչ փիքր մտար, լավ աղջիկ է, իս ու իմ հոգին ջա-

  1. <բնագրում՝ Միամիտովին>