Jump to content

Էջ:Gabriel Sundukian, Collected works, vol. 1 (Գաբրիել Սունդուկյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1-ին).djvu/359

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հիլ, խելոք, սիրուն ու բոյին էլ պակաս չունե. էստու վրա լավը վո՞ւրդի կու ճարիս։ (Առանձին։) Ո՜հ, հոգուս միխկ արի, ամա առանց էդ էլ չէ ըլում։

ՕՅԻՆԲԱԶՈՎ

Էն կի չի գիդի վուր իր կնգան է գովում, ամա մե տեսնիմ վիրջն ինչ կու դուս գա։

Էլի անգաճ է դնում։

ՄԱԽԼԱՍՈՎ, խուռը փըքրի էդնեն։

Ինձ էլ էտենց սիրուն երևաց, Իսայի ջան։

ՄԻԱՄԻՏՈՎ, առանձին։

Ձիր արիվը, Կարապիտի բանը շինվում է։ (Մախլասովի ջիբին ձեռը խփելով։) Դենգի դա մնոգո, հա՜։

ՕՅԻՆԲԱԶՈՎ

Այի սրտացավ բարեկամ. ամա հալբաթ լավ տղա է, ովոր վուր է։

ՄԱԽԼԱՍՈՎ, ուրախ։

B caмом деле?

ՄԻԱՄԻՏՈՎ

Eй 6ory (Մախլասովի անգճումը ինչ որ ասում է, իժում բարձր։) Թուման ո՜ւնե։

ՄԱԽԼԱՍՈՎ, առանձին։

Это не дурно, чорт возьми. (Իսայուն։) Լավ փուղ է, ամա, Իսայի ջան, մե տեսնելով աղջիկ գո՞ւզվի։

ՄԻԱՄԻՏՈՎ

Տո՛, էլ քա՞նի պետք է տեսնիս. դուն չէիր հիմի վուր է պրոշնիրդ ծլմպծլմպեցնելով ասում էիր թե ինչ սիրուն աղջիկ է, կոսե։

ՄԱԽԼԱՍՈՎ

Ասիլ другой тот, a ուզիլ другой.

ՄԻԱՄԻՏՈՎ

Koгда честный ասիլ դա ուզիլ, вce poвно.

ՄԱԽԼԱՍՈՎ

Это так, ամա մե էրկու ջեր էլի պիտի լավ տեսնիմ, Իսայի ջան. Beдь нe шyткa. Մեկ վուր ուզիմ, իժում խոմ մեկ էլ ուրիշ չիմ կանա ուզի։