ՄԻԱՄԻՏՈՎ
Հասլբաթտա խիլքի վրա…
ՕՅԻՆԲԱԶՈՎ
Օրհնվի հերտ, գալիս է իմ ասածը վուր ինչ իրգիր գնաս, էն իրգրի գդակ ծածկե, ասում է։ Տո՛, հիմի իս ինչով իմ միղավուր, վուր աղջիկս զիղճ է, ամա հալալ վուր ժաժ իմ գալի օչով վուր չէ ուզում, իս ի՞նչ անիմ… ախպեր քիմեն ի՞նչ թաքցնիմ, յադ խոմ չիս։ (Ձենը ցածրացնելով։) Իրիգ ջեր տնդղիլ ին ու թողիլ ին, աստուծ գիդենա։ Հիմի հազիր էն տղեն տեսիլ է մեկ ու հավնիլ է. տո, բի՜ է… Էգեբա աստուծ խռովի ու նշանն էլ տա, է՜։
ՄԻԱՄԻՏՈՎ
Լավ իս ասում, Գարասիմ Յակուլիչ, ամա օրինակ ասիմ բերի ու բանը գլուխ չէկավ[1]. էս խոմ աղչկատ բողազը դուս կտրվևւյավ սաղ աշխրքումը։
ՕՅԻՆԲԱԶՈՎ
Տո՛, քիզ ի՞նչ, իմ ապրանքը չէ՞, ա՛յ, խաթաբալա կուզիք, էս է։
ՄԻԱՄԻՏՈՎ
Ի՞նչ իմ հոքում, ախպեր, վունց որ կոսիս, էնենց կու ժաժ գամ, միղքն ու վարձքը քու շլինքը։
ՕՅԻՆԲԱԶՈՎ
Հա՛, օղորմի քու հորը, էտենց ասա ու պրծի։
ՄԻԱՄԻՏՈՎ
Բաս հիմի հոքումես ձեռը վիկալնիմ ու խափով[2] բերիմ, է՞լի։
ՕՅԻՆԲԱԶՈՎ, առանձին։
Արի ու գելի գլխին ավետրան կարթա։ (Միամիտային։) Տո՛, հոքումետ ձեռը ո՞ւր իս վիկալնում, յա խափով[3] ուր ի՞ս բերում, դուն էն տղին աղավարի ասա իմ մագիեր թե, համեցեք ասա՛, աղջկաս վունց որ կուզիս տիս իմ տանը ու օչով էլ չի ըլի, ասա՛… թե հավնի ուզե, ախպեր, թե չէ ու նա իր համա, ու իմ ապրանքը ինձ համա քութա ու քուլափ։ (Առանձին։) Թե մե վուտը կու տուն դնե, իս գիդիմ իժում։