Ինչ բաբաթ, բաբաթ անասուն ասիս, թռչունք ասիս, նրա փուրն է դեվեր գնում։ Գալիս է հիմի մարդու հիրթը, խուզն է անուշ անում նրան, դառնում է խո՜ւ… ուզ. խուզ էիր ասում է ու խուզ դարձիր։ Ամա ի՞նչի վրա միտս էկավ էստունք, հա՛, փեյքրի վրա, չէ, փեյք<ի>րի վրա կի չէ, իմ արարմունքի վերա։ Հիմի իս միթամ խափեփա իմ, ո՞ւմ ինչ զեթ իմ անում, ախպեր. թող ինձ օչով չխափե, իս էլ օչովու չիմ խափի, հիմի էսենց վուր չժաժ գամ դուք իք ուզում իմ աղջկան, գանա, չիմ գիդի, ավտաս դռնիրս կոտրտիք։ (Սհաթը հանում է։) Ջեր սհաթի վիցն է, ի՞նչ շուտ է մթնանում, ախպե՛ր։ Կես սհաթվան էդնեն Միամիտովն ու փեսացուս գու քան, հեստի հանգն ընթունիմ, վուր է աչքիրն արլան<դ>վա անիմ իմ պարուն փեսացվին։ Ջեր հալա մոհրաթ կոնիմ, է՛, իժում հեստի բաներու վրա կու խոսիմ հիդը, վուր սուրբ համարե ինձ։ Ինչրու սհաթի ութին մե քանի ղոնաղ ապսպրիլ իմ, նրանք էլ գու քան, իժում… իժում դուս կու բերիմ իմ կարտինկա Մարգրիտին, տեսնիմ թե էնղադա խալխումը էս քու պարուն Մախլասովը ի՞նչ կոսե։ Ի՞նչ պիտի ասի։ (Ուսիրքը վիր է քաշում։) Կու ամանչի ու նշանը կու տալ տամ, էլի։ Ամա, վայ թե էն մեկի հանգը գդակը վիկալնե ու ասե բարով մնաք։ Վո՞ւնց կանա, իս էն մարթն իմ, աստուձ է վկա, էնդի էվիտ գլուխը կես կոնիմ։ (Ձեռով։) Իմ խափիլը հեշտ բան չգիդենաք։
Դուս է գնում։
ՏԵՍԻԼ Բ
ԳՐԻՔՈՒՐ. ավիլը ձեռին. շտապով իստկում է հայաթը. ետով առաջ է գալի։
ԳՐԻՔՈՒՐ
Ձլիվ բաց չէլավ Մարգրիտի բաղդր, ամա երանի գիդենամ թե ուզողն ով է։ Ձիր արիվը, հնդումթա կու տանե, հա՛։ Ամա ի՞նչ հանդը զուքիլ ին վուր առաջի մտիկ տալով հրեշտակ կու էրևա, բոյին էլ մե էրկու մատն ավելցրին։ Փուղը ինչ հանգի բան է, կես օրումը մե ջուխտ բատինկեն կտրիլ տվին, ամա ինչ կրնգնիր ունե, էն չաթուքեսնիրու շատ ղըքնիրը տեսիլ ի՞ք, էրկու էն էնղդա կրնգնիր ունե։ Միամիտովի կնգա շուրիրն էլ հաքցրին, դրուստ հենց կու գիդենաս վուր է էն Նատալիեն ձևած կանգնած ըլի… Է, աստուծ, վիրջը բարի անե։ Լավ աղջիկ է, արիվս վկա։ Հիմի ի՞նչ անինք էքուց վուր է էրեսը կու լվանա