Jump to content

Էջ:Gabriel Sundukian, Collected works, vol. 1 (Գաբրիել Սունդուկյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1-ին).djvu/372

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԳՐԻՔՈՒՐ, առանձին։

Կուլի ուզողը սա ըլի։ (Մախլասովին։) Իս ու իմ արիվը, լավ աղջիկ է, էսղադա տարի էստի ղուլուղ իմ անում, մե օր մե փիս խոսք չիմ իմացի նրամեն։

ՄԱԽԼԱՍՈՎ

В самом деле? …Ղո՞ւրթ։

ԳՐԻՔՈՒՐ

Արիվս վկա, ղուրթ իմ ասում։

Առանձին փուղը տընտղում է։

ՄԱԽԼԱՍՈՎ

Նստիլ վիկենալը ի՞նչ հանգնումն է։

ԳՐԻՔՈՒՐ

Ի՞նչ հանգը պիտի ունենա, վունցոր աղջիկը, էն հանգի նստում էլ է, վիր էլ է կենում։

Փուղը ջիբն է դնում։

ՄԱԽԼԱՍՈՎ

Ձե՞նը։

ԳՐԻՔՈՒՐ

Ձենն էլ աղջկա ձեն ունե։

ՄԱԽԼԱՍՈՎ, առանձին։

Чудак какой, знаешь Գրիքուր, կուլի վուր է Մարգրիտին իս ուզիմ։

ԳՐԻՔՈՒՐ

Բաս ձիր հրամանուցն ին մնում, աստուծ անփոշնելի անե, աղա ջան։

ՄԱԽԼԱՍՈՎ, Գրիքուրի ուսին ձեռը խփելով։

Спасибо, любезный, ամա բանը ջեր վերջացած չէ, մեկ էլի պիտի լավ տնդղիմ։

ԳՐԻՔՈՒՐ

Վա, գանա նուր պետք է տընտղի՞ս։ Ասում ին, թե տեսիլ էլ իս ու հավնի՞լ էլ։

ՄԱԽԼԱՍՈՎ

Да, ամա մեկ էլ պետք է լավ տեսնիմ։