Jump to content

Էջ:Gabriel Sundukian, Collected works, vol. 1 (Գաբրիել Սունդուկյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1-ին).djvu/373

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԳՐԻՔՈՒՐ, առանձին։

Ա՛յ, ձիզ թազա բան։ (Մախլասովին։) Համեցեք, աղա ջան, դիվիր գնացե՛ք։

ՄԱԽԼԱՍՈՎ

Չէ, ինչրու Միամիտովը չի գա, չի ըլի։ Ամա վուր ուզենաս Գրիքուր, (Մե ձեռով ճիտ է անում։) մե լավ լավութին էլի կոնիս։ Բռնե, ջեր էս ա՛ռ։ (Ծուցեմեն փուղ է հանում ու տալիս է. Գրիքուրը սաղ տարածի պես կանqնում է։) Boзьми, 6paт, միթամ քու աղեն իմ։

ԳՐԻՔՈՒՐ, փուղը առնելով, առանձին։

Մարգրիտի բաղդն ունիմ, թաղդս մե օր բաց էլավ։

ՄԱԽԼԱՍՈՎ

Վո՞ւր օթախումն է նստած Մարգրիտը։

ԳՐՔՈՒՐ

Ա՛յ, հենց էս օթախումն է, աղա ջան։

ՄԱԽԼԱՍՈՎ

Բաս, Գրիքուր ջան, ինձ չի՞ս կանա մե էնպես օթախ տանի, վուր է ինձ օչով չտեսնե ու իս Մարգրիտին կանենամ լավ բաբաթ տնդղի։

ԳՐԻՔՈՒՐ

Չի իլի, աղա ջան, վուրթենն էլ գնանք կու տեսնին։

ՄԱԽԼԱՍՈՎ

Բաս մե սանդուխտ չունիս, յա իքմին, վուր էս տկոշկեքեն մտիկ անինք։

ԳՐԻՔՈՒՐ

Վո՞ւնց կուլի, աղա ջան, աղես վուր վրա հասնի ի՞նչ կոսե։ (Օյինբազովի հազի ձենը գալիս է. Գրիքուրը շտապով։) Ա՛յ, հորեն աղես գալիս է, համեցեք դիվիր գնա՛։

ՄԱԽԼԱՍՈՎ, շտապով։

Չէ, իս դուս կեհամ քուչեն, աղետ վուր հիդ գնա, վունցոր ըլի մե սանդուխտ դի էտի, ու ինձ իմաց արա։

Էլի Գրիքուրի ձեռը փուղ է դնում ու դուս է վազում։

ԳՐԻՔՈՒՐ, ավիլը վիկալնելով փուղը տնդղում է։

Էս ինչ լավ տղա է էլի, ախպեր. թե էսենց ամեն խոսքին էս էսղդա փողիր համբրից ինձ, մե տարումը կու հարստա-