Jump to content

Էջ:Gabriel Sundukian, Collected works, vol. 1 (Գաբրիել Սունդուկյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1-ին).djvu/383

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ղավուր չիմ ու ոչով էլ չէր իմանա։ Ամա իս ինչ գիտեի թե բոչկեն դեվեր կննգնեիր։ Ձեն ու ձենի վրա, են երկու մարդն էլ վուր հինգ օթախի դենն էին վրահասու ելան էս բանին։ Ամա իս էլի ազնիվ կու ժաժգամ քի մոտ չունքի դուն էլ ազնիվ տղաիս։

1-ԻՆ ՂՈՆԱՂ. Միամիտովին։

Ինչ է խոստովնեցնում։

2-ՐԴ ՂՈՆԱՂ

Բաժնքի վրա կուլին խոսում։

ՄԻԱՄԻՏՈՎ

Է փեսա ու աներ, ինչ ամութ է վուր խոսին։

ՄԱԽԼԱՍՈՎ. ձեռն առնում է Օյինբազովի։

Благодарю, ինչ իք ուզում ա՞սի։

ՕՅԻՆԲԱԶՈՎ

Էլի էն իմ ասում, փեսա ջան, վուր հանաք մասխարութին չէ, աղչկաս բեդնամ անիլը, քանի դուս չէ եկի, էլի վունց որ կուղիս կու վերջացնինք քու մոտ։ Ամա թե դուս էկավ ու իժում հիդ կանգնեցար, իստակ նրա բողազն էլ դուս կըկտրիս իմն էլ։

ՄԱԽԼԱՍՈՎ, առանձին։

Странно! (Օյինբազովին)։ Իս արմնում իմ Արտեմ Յակուլիչ, թե էտենց ինչի իս հիտս խոսում, կուլի իմքին պակասութին ունենա։

ՕՅԻՆԲԱԶՈՎ

Չէ, ախպեր, ինչ աչկովտ տեսիլ իս ու անկճովդ իմացիլ իս էլի էն աղջիկն է, ամա ինչ էն մե տղեն մե բան արավ։

ՄԱԽԼԱՍՈՎ

Ո՞վ։

ՕՅԻՆԲԱԶՈՎ

(Նրա անկճումը։)

ՄԱԽԼԱՍՈՎ

Հա՛, կու ճանչնամ։

ՕՅԻՆԲԱԶՈՎ

Հա՛, հենց նա, աղջկա հերն ու մերը հենց գիտեին թե էն է էն սհաթին նշան պետք է տա, ամա էն անհավատը գդակը վիկալավ ու փախավ։