Էջ:Gabriel Sundukian, Collected works, vol. 1 (Գաբրիել Սունդուկյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1-ին).djvu/6

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հանդիպում ենք այսպիսի նշումների․ երկու տեղ՝ «վառված, հափշտակված», մի այլ տեղ՝ «վառված, բորբոքբված, արբած»։ Եվ ի վերջո թողել է այնպես, ինչպես երկրորդ հրատարակության մեջ էր։

Նման ուշագրավ խմբագրական նշումներով օրինակներ են պահպանվել «Էլի մեկ զոհ», «Խաթաբալա», «Ամուսիններ», «Պեպո» և այլ պիեսներից։

Կատարելության ձգտումը Սունդուկյանի մեջ պահպանվել է նաև խորը ծերության տարինեին, մինչև կյանքի վերջը։ Սունդուկյանի վերջին օրերին, վերջին ժամերին ներկա գտնվողները վկայում են, որ հիվանդի գիտակցությունը և հիշողությունը, չնայելով նրա ծանր ու հուսահատ դրությանը, զարմանալի թարմ էր մինչև նրա վերջին շունչը, նույնիսկ այն աստիճան, որ իր մոտ կանչելով աղջկան՝ Նունեին, խնդրում է իր, դեռևս անտիպ, «Կտակ» անունով պիեսի ձեռագրի 54-րդ երեսում ավելացնել որոշ բառեր։ Սունդուկյանը ձգտում էր խոսքի գունեղ արտահայտչականության։ Մշակման ընթացքում իր պիեսների գործող անձերի լեզուն նա ձգտում էր դարձնել տիպական, տարիքին, բնավորության գծերին, միջավայրին համապատասխան և բնորոշ դարձվածքներով։ Եվ այդ ոչ մի անգամից, այլ ժամանակի ընթացքում։ Թբիլիսահայ բարբառին Սունդուկյանը տիրապետում էր կատարելապես, բայց նրա միասնաական-քերականական ձևակերպմանը հասել է համեմատաբար ուշ։

Եթե ռեմարկների բնագավառում Սունդուկյանը գրաբառյան և մանավանդ բարբառային ձևերից էվոլոււցիա է ապրում դեպի գրական լեզուն, ապա հերոսների լեզվի հարցում նա հասնում է ոչ միայն տիպական արտահայտչականության, այլ բարբաային այնպիսի նրբություւնների, որ մեր գրականության մեջ այլևս ոչ մի տեղ չենք հանդիպոււմ։ Այսպես օրինակ՝ նրան զբաղեցրել է այն խնդիրը, թե թբիլիսահայ բարբառի համար ո՞րն է ավելի բնորոշ- ջհե՞լ, ջահի՞լ, թե՞ ջեհել։ Նույնիսկ միևնույն բառը Սունդուկյանի տարբեր հերոսներ տարբեր ձևով են գործածում։ Օրինակ՝ «Էլի մեկ զոհի» վերջի հրատարակության (1902) խմբագրության համաձայն, Յագոր Սիմոնիչը՝ խղճմտանք, իսկ Սարգիսը՝ խըճպրտանք, Վանոն՝ առաջի, իսկ Սարգիսը՝ առջի, Վանոն՝ հարցրու, Սարգիսը հարցու՝ և այլն։

Մեմուարային գրականության մեջ պահպանվել են հետաքրքրական տեղեկություններ այն մասին, թե ինչպես «Պեպոն» պագրության պատրաստելիս նա իր լավ իմացած թբիլիսահայ բարբառը սկսել է ուսումնասիրել քերականական կազմի տեսակետից: Ձգտելով պահպանել բարբառն իր բոլոր նրբությունների մեջ, ընդհուպ մինչև արտասանության խնդիրը, նա մտահոգված է եղել մի ձև գտնել, որպեսզի թբիլիսահայ բարբառին անծանոթները ղափավոր, ղոնաղ, ղամար և նման բառեր հեշտությամբ արտասանեն, այսիիքն ղ-երը արտահնչեն ինչպես վրացական ղար տառը։ Ահա այս հողի վրա էլ ծագել է թավավոր ղ-ի գործածության անհրաժեշտությունը։ Այս բնագվառոււմ Սունդուկյանը ձեռք է բերել այնպիսի վշնվաճումներ, որոնք, բացի գեղարվեստականից, ունեն նաև գիտական-բանասիրական արժեք։

«Տեքստային տարբերություններ» մասում հետաքրքրվողը կգտնի մշակման ընթացքում հեղինակի կողմից փոփոխված ոչ միայն առանձին տեսարաններ, զանազան ռեպլիկներ, մտքեր և այլն, այլև վերոհիշյալ կարգի բոլոր փոփոխակները: Այս բաժնում արտահայտված չեն միայն կետադրական և շեշտադրական տարբերությունները,