Էջ:Gabriel Sundukian, Collected works, vol. 3 (Գաբրիել Սունդուկյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3-րդ).djvu/121

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կաց, երիք դոնիրումն էվետ էվետ օմքնիր ունիմ կանգնեցրած, էստի պտուտ ին գալի· օմրին մոդ էկավ, թե չէ, էն սահաթին էվետ կու իմաց անին։

ՍԻՄՈՆ,վեր կենալով տեղից։

Մախլաս, վա՜յ պստի ախպուր միխկը: Ամա էս ճաղը պիտի ’ես տանիմ, էս գլխեն էվետ ասիլ իմ, զիդենաս։

ԱՆՏՈՆ, առանձին:

Ա′րի ու գիլի գլխին ավետարան կարթա… (Ձեռն անցկացնելով Սիմոնի բեր։) լավ, լավ,կու գիդենամ . ամա բանն էն է, տո, վուր ասում ին թե՝ կտակ կոսե։ Է՜· կտակը ինչի՞ համա է գրվում.— էնդուր վուր օրենքի զորութենով էլի, մեկել օրենքի աոաչկը կտրե:

ՍԻՄՈՆ

Կտա՜կ. կտակն ի՞նչ է։

ԱՆՏՈՆ

Անդերձ, էլի, վա՜ ։

ՍԻՄՈՆ

Հա՛, հա՛, գիդեմ։ (Թևն ազատելով:) Գլխին կու պատռտիմ, աստուձ գիդենա։ Արա՛, ինձ համա լավն ի՞նչ կու՚լի էն կտակումը․ օխտը տարի հիդս խռով էր…

ԱՆՏՈՆ

Տեսնինք, տեսնինք, հալա, Սիմոն․ էլի թե կու ախտինք' քաղաքավարութինով, թե չէ ուրիշ ճամփա չկա։

ՍԻՄՈՆ

Չէ՛, չէ, էտ կտակը ղուրթ կու՝լի։ Չիս ճանչնում Նադինկին, է՜, չես գիդի՝ թե ի՚նչ պտուղն է, կու մտներ դամարը, դիփ իր վրեն կու հաստատիլ տեր։ Քաոասունուհինգ տարեկնեմեն ազատվեցա՜վ , հիմի նրա վրա ջեհելին գ՚ուզե: ՈՒմ փուղիրով, տո {Ծնկանը ձեռը խփելով։) Ա՜խ, Դավիթ, քու ախպրութենին էլ ի՞նչ ասիմ։

ԱՆՏՈՆ

Համփիրութին, համփիրութին, Սիմոն. ՚ես քիզ կու օտկիմ, քանի կանամ։ (Այս ու այն կաղմ նայելով և ծածկաբար:) Ամա,Սիմոն, օչովու չասիս, հլա, թե չէ ինձմեն չիս պրծնի, գրոշն ի՞նչէ, մե գրոշ չիս ստանա։