Էջ:Gabriel Sundukian, Collected works, vol. 3 (Գաբրիել Սունդուկյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3-րդ).djvu/125

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գլուխն ինձ ու էրկուսս մետի կանենանք միր հացը միր աշխատանքով ճարի–մինձ ուրախութենով:

ԽԵՉՈ

Բանն էլ էնդումն է, Նունե ջան, վուր լավ տղերքն էր վատ տղեքն էլ, շատ փային առանց փուղ ու րաժընքի կնիկ չին ուզում։

ՆՈՒՆԵ

Գեդինը վուր մտնիմ, էն ավելի լավ է ինձ համա, կանց իմ փուղի համա ուզին ինձ. միթամ ազպի քթուց իմ, վուր վունց մե մշակ չէ շալկում ու չէ տանում,ինչրի տանելու գինը չին տալի իրան: (Մի կողմ:) Փու, (Խեչոյի:) Էստու վրա շատ ասելու բան կա, Խեչո ջան. հիմի ժամանակ չէ, ուրիշ անգամ։ (Դաղար:) Էն լավ է մեռնիմ,կանց 'ես էլ էնենց մարթու գնամ, - փուղով առնիմ իմ կինաց ննգրուչը։

ԽԵՉՈ

Ա'յ, ափերում ախչիկ, սաղ ըլիս, աչողակ ըլիս․ քի պես ախչիկ ’ես չիմ տեսի։

ՆԱՆԵ

Շնորհակալ իմ, Խեչո ջան... դուն ասում իս, վուր մինձ փուղ է ինձ կտակ արած։ Ավատա ինձ, ես էն փուղը ,ինչքան էլ գուուզե շատ ըլի, գիփ մետի իմ բարերար անումին կու ընծայիմ, վուր վունց մե տղա հույս չունենա՝ ինձ էն փուղով ու– զելու: Ես ուզում իմ ինձ գին դնին, չէ թե իմ փուղիրը։ Էնենց էլ կու ժաժ գամ համաշա, թե մե բերախտութին չէկավ գլուխս:

ԽԵՉՈ

Աստձու դարսողութենին ով կանա հակառակվի, Նունե ջան. ամա մարթկերանցմեն մի վախենա. վից տարեկան էրեխա ձեռիս մինձացիլ իս, կու թողնիմ, վուր օմքին զեհիդ դիբչի Բաս Խեչոն մեռավ, էլի՛: Աստուձ գիդենա, Նունե ջան, վունցոր հալալ քվիրը, էնենց սիրում իմ քիզ, ու քու սերն էլ վուր չունենամ, խիղճ Դավիթը էնենց սիրում էր քիզ, վուր նրա խաթրու էլ է մայինց գլուխս չիմ խնահի քիզ համա։ Նրա աղ ու հացը խոով կենա ինձ, թե սուտ լըիմ ասում։ Դուն աստձու փիշր ղայ րոնե. լավ գիդացի, Նունե ջան, հալալ մարթուն աստուձ չի։ 125