Էջ:Gabriel Sundukian, Collected works, vol. 3 (Գաբրիել Սունդուկյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3-րդ).djvu/13

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱՐԱՐՎԱԾ ԱՌԱՋԻՆ

Բեմը ներկայացնում է մի շքեղ սենյակ երեք դռնով՝ աջ, ձախ և խորքում։ Ձախ կողմը եվրոպական վառարան մեծ հայելիով և դարակով, որի վրա դարսած են՝ ժամացույց և զանազան առարկաներ, ըստ սովորության։ Սենյակը զարդարած է գեղեցիկ ծաղիկներով, վարագույրներով, պատկերներով և կահ-կարասիքով. ի միջիայլոց դաշնամուր, փոքրիկ գրադարան և զանազան անկյուններում գրքեր և լրագիրներ։ Առավոտ է, մոտավորապես

ժամը 10—11. ը։

ՏեՍԻԼ ԱՌԱՋԻՆ

ՆԱՏՈ. ԱՂԱԽԻՆ

ՆԱՏՈ. մտնում է խորքի դռնից գլխարկով. վերարկուով. ձեռնոցներով.հովանոցով և ձեռին հիանալի ծաղկեփունջ. հովանոցը տալիս է աղախնուն.

որ հետևում է նրան. և առաջ գալով:

Խո ճչով չէ hարցրի ինձ։ ԱՂԱԽԻՆ Չէ՛, ախչիկ–պարուն։

Վերցնում է նրանից վերարկուն:

ՆԱՏՈ. որ իսկույն փայլում է ամենաթանկագին ակնեղեններով: Շնորհակալ իմ, Մարիամ... Լա՛վ, տա՛ր։

ԱՂԱԽԻՆ

Թե յադ օմքին գա, ի՞նչ ասիմ։