ՆԱՏՈ
Ի՛նչ գ’ուզիս... Զարթնի իմ մորը ուրիշ օչովի սիրտ չունիմ։
ԱՂԱԽԻՆ
Շա՛տ լավ, ախչիկ-պարուն։
Վերարկուն և հովանոցը դուրս է տանում խորքի դռնից:
ՏԵՍԻԼ Բ
ՆԱՏՈ, մենակ: Ծաղկեփունջը դնում է անոթի մեջ, սեղանի վրա, ձեռնոցները հանում է, գլխարկը վերցնում և նստում սեղանի մոտ: Ճակատին, պարանոցին, կրծքին, ականջներին և ձեռներին ամբողջապես երևում են բոլոր ակնեղենները: Հոտոտում է ծաղկեփունջը և երկար հոգվոց է հանում:
Ա՜խ... (Արմունկով հենվում է սեղանին, գլուխը ձեռի մեջ առնում և այդ դրության մեջ մնում է բավական ժամանակ լուռ և անշարժ: Հետո վերցնելով գլխարկը, դնում, նայելու մեջ զննում է իրան, հիասթափ շարժում է գլուխը և շոշափելով մանյակը:) Էս էլ սուտ է էլի... (Նայելով մատանիներին և ապարանջաններին:) Էստունք էլ դիփ սուտ է... Ունայնություն ունայնության, վունցոր ասում ին... (Հուսահաց:) Օ՜հ, թե խափվեցա... Օ՜հ, թե խափվեցա... ’Ես չէի՞,վուր խիլքիս ծերը գնում էր էս զիզի-պիզերու համա՜... (Մանյակը հետ է անում և ապարանջանները հանում:) Հիմի Հենց գիդիմ աճկերումս դիփ մետի փուշ է էստունք. իմ անխիլութինն է ինձ միտս բերում... Սրանց համա գլուխս ծախեցի, հարստութենի համա ինձ գերի գցեցի...(Մանյակը և ապարանջանները ձղում է սեղանի վրա. հետո բարկացած հանելով և սեղանի վրա ձգելով շղթան և մի քանի մատանիներ:) Սիրտս ասում է՝ վի կալ ու դիփ մետի խղճերուն բաժնե. մե օղորմի էլ է մայինց կ’ոսին։
Գնում, արմունկով հենվում ե վառարանին, հետո մի քանի լրագիրներ աչքի է անցկացնում. վերջսւս|ևս վերցնելով մի դիրք, նստում, լուռ. կարդում է. ապա հուզվելով. աչքերը սրբում է: Խորքի դռնից վերարկուով մտնում է Գայիանեն
և անշարժ նայում է
ՏԵՍԻԼ Գ
ՆԱՏՈ. ԳԱՅԻԱՆԵ
ԳԱՅԻԱՆԵ. վերարկուն հանելով:
նատո՜... է՞լի լաց իս ըլում, վուրթի՜: