Էջ:Gabriel Sundukian, Collected works, vol. 3 (Գաբրիել Սունդուկյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3-րդ).djvu/16

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նշնվիլն ու փսակվիլը, ’ես պիտի ամեն բաբաթ հակառակվիլ էի էտուրը... էստով իմ ’ես միղավուր քի մոդ էլ, վուրթի, իմ գլխի մոդ էլ... Իմ անգիդումութինն ու խղճութինը մե կուռը ու քու մարթու դովլաթն ու հարստութինը մեկելը ղուրթ վուր շշկրլեցրուց ինձ իստակ... Ի՛նչ արած՝ քու հորական տունը միզ չէր պահում ու քու չարչարանքը սպանում էր ինձ... Իմ տիղ ո՞վ չէր ննգնի էս դովլըթի էդնեն:

ՆԱՏՈ

էտ դովլաթն ու հարստութինն արավ, դեդի ջան, վուր սրտեմես արուն է կաթում հիմի ու աճկեմես արտըսունքը չէ ցամքում... ’Ես գիդիմ, վուր շատ ախչիկ էրնեկ է տալի ինձ, իմ փառքին, իմ պատվին, իմ դովլըթին. ամա օչով չի գիդի, թե ի՛նչ դառն արտըսունքով իմ անց կացնում ՛ես իմ օրը... Ի՞նչ կ’ոնիմ ես էն ակը, էն մարքրիտը. ամեն մեկը մե–մե փուշ է սրտումս... ճիտս վասվըռի է տալի խալխի աճկումը, սրտումս կի օչով չէ տեսնում, թե ի՛նչ դժուխկի կրակ է վառ (Բախելով սիրտը:) Էստի ու էրում ու խորվում է ինձ... էն ավելի լավ չէ՞ր ըլի, վուր էն բբիլիանտներու մագիեր փշե ֆերմուար էի ունեցի կապած շլնքիս ու սիրտս իր տիղն էր էլի՜... Դի՛փ, դիփ էն ակն ու մարքրիտն արավ, վուր քու աճկիրն էլ կապից, դեդի ջան, ու իմն էլ... էս հարստութինը վուր չէր էլի, վունց դուն կու խափվեիր, վունց ՚ես:

ԳԱՅԻԱՆԵ

Աստուձ օղորմած է, վուրթի. մե քիչ համփիրութին ունեցի. վիրչը կու սորվիս հիդը ու կու սիրիս էլ... էտ հանգի օրինակնիր շատ է էլի, վուրթի:

ՆԱՏՈ

Ա՜խ, դեդի, դուն էլի էն իս ասում, ինչ վաղ էիր ասում, վուր ջեր չէի էլ գիդի, թե սերն ինչ է... վո՞ւնց պիտի սորվիմ հիդը, վուր ինչրի էսօր էլ ՚ես նրան չկանացի սիրի, չիմ սիրում ու իմ օրումն էլ չիմ կանա սիրի, վունցոր պարտական իմ սիրելու:

ԳԱՅԻԱՆԵ

Լա՜վ է դուն էլ, հենց ապրիս... Ի՞նչ մե փիս ու հուտած մարթը նա է, վուր էտունք իս ասում։