Էջ:Gabriel Sundukian, Collected works, vol. 3 (Գաբրիել Սունդուկյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3-րդ).djvu/171

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մնա՛ք բարով, դիփունքդ բախտավուր ըլիք, մե-մե օղորմին մի՛ խնահիք ինձ։

ԱՄԵՆՔԸ

Աստուձ օղորմի...

ԱՆՏՈՆ, վերջացնելով:

Բնագիրը ստորագրիլ է Թիֆլիզի քաղաքացի Դավիթ Հովհաննեսի վուրթի Ալուբլյանր, վկան իր փլան-փլանը, նոտարիունը հաստատիլ է 1910 թ. մայիսի 5-ին: Իսկականը գավթրումն ունե գրած ու էս օրինակը ձեռք է քաշի ու հաստատի էլի էն մայիսի 5-ին։

ՍՈԻԴԵԲՆԻ ՊՐԻՍՏԱՎ

Աստուձ օղորմի, աստուձ հոքին լուսավուրե։ Ձիզ դիփունիդ իմ ցավն իմ հայտնում, վուր էն հանգի մարթ կորցրիք ու դիփունիդ շնորհավուրում իմ, վուր էն հանգի կտակ է թողի։

Վերցնում է գլխարկը: Ամենքը ոտի էն կանգնում:

ՍԻՄՈՆ

Ինձ մի շնահավուրիք. իսկի էլ վուր չէր հիշի իմ անումը, էն ավելի լավ կու՛լեր, կանց էսենց բեաբռու էր անում, (Վերցնելով գլխարկը:) Շնուրհավուր ըլի, կ՛ոսե։ Ա՛յ, գորբեգոր ըլիս, Դավիթ, լավ ախպեր դուն իս էլի ինձ համա։ (Շղարշը թևից պոկում է և ձգելով:) Հըա՜։

Բարկացած դուրս է գնում խորքի դռնից:

ՏԵՍԻԼ Ժ

ՆՐԱՆՔ առանց ՍԻՄՈՆԻ

ՍՈԻԴԵԲՆԻ ՊՐԻՍՏԱՎ

Խիլքին չէ, երևում է: Չէ ուզում, թող իսկի էլ չվիկալներ (Անտոնին:) Ո՞վ կ’ոսե թե նա ձիրը հալալ ախպեր է։ Ձիր մարթասիրութենի ու բարեգործութենի տասնեն մեկն էլ է մայինց ունենա։

ԱՆՏՈՆ

Մախլաս, ’երգնուց պատիժ է ստիղծած ինձ համա...

ՍՈԻԴԵՐՆԻ ՊՐԻՍՏԱՎ

Աստուձ համփիրութին տա։