Էջ:Gabriel Sundukian, Collected works, vol. 3 (Գաբրիել Սունդուկյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3-րդ).djvu/172

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՆՈԻՆԵ, առաջ գնալով, Ս<ուդեբնի> Պրիստավին:

Ներողութին եմ խնդրում, ձիզ նիղացնում իմ: Ինձ թույլ տվեք մե էրկու խոսկ ասիմ իմ մասին։ (Ս<ուդեբնի>Պրիստավը գլխարկը վար է դնում:) ’Ես վից տարեկան հասակից էս տանն իմ մինձացի։ Օղորմած հոքի իմ բարերարը, ու նրա ջեր առաջի կնիկը, իժում (Մատնացույց անելով Նադինկային:) սա, վուր էս ’երիք տարի է, դրուստ մեր ու քուր է էլի ինձ համա, վունցուր նա,վունչիչ չին խնահի ինձ։ Թե ինչրի էսօր անկարիք ապրիլ իմ, մինձացիլ ու ուսում ստացիլ, սրանց իմ պարտական: Էս տան լավութինն ու բարութինը վունչիչ բանով չիմ կանա վջարի: Հորեսի դենը չիմ ուզում էս տան համա ծանդրութին ըլիմ: ’Ես ինձ համա տիղ ճարեցի իմ աշխատանքով իմ կտուր հացը ճարելու: Էտ ’երիք հազար թումանը, վուր իմ բարերարը թողնում է ինձ համա, ’ես նրա անումով ու նրա հիշատակն իստակ սրտով նվիրում իմ նրա ասած բարի գուրձի համա: Խնդրում իմ հայտնիր ուր հարկն է: Ինչ թուխտ էլ հարկավուր է, ’ես ուրախութինով ձեռք կու քաշիմ:

ՍՈԻԴԵԲՆԻ ՊՐԻՍՏԱՎ

Օրիորդ, շատ ապրիք, ձիզ համա էլ մե իմքին թողեք, ձիր բարերարի հիշատակ:

ՆՈԻՆԵ

Չէ՛, չէ՛, իմ բարերարի հիշատակը իր օրումը սրտես չի հիռանա: Էսենց վուր չանիմ, ’ես արժանի չիմ ըլի նրա հոգեզավակ հիշվելու։ ’Ես ինձ խոսկ ունիմ տված, վուր էսենց վարվիմ ու պիտի խոսկս կատարիմ։

Գնում, համբուրում է Նադինկայի ձեռը և կուրծքը:

ՆԱԴԻՆԿԱ, սիրով համբուրելով Նունեին:

Խնդրում իմ չուստ֊չուստ գաս ինձ մոդ. ’եփոր կանամ, ’ես ինքս գու քամ քի մոդ, էլ քիզ չիմ մնա։

ՆՈԻՆԵ

Շատ բարի իս, իմ քուր. էս օրվան օրն ու քու բարութինն իմ օրումը չիմ մոռանա։ (Հագնելով վերարկուն:) Կարելի է, վուր Թինեն էքուց դա միզ մոդ. էն սահաթին հիդ կու ղրգիմ։