Էջ:Gabriel Sundukian, Collected works, vol. 3 (Գաբրիել Սունդուկյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3-րդ).djvu/173

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՆԱԴԻՆԿԱ

Վունցոր կամենաս, Նունե ջան:

ՆՈՒՆԵ

Շնորհակալ իմ։

ՆԱԴԻՆԿԱ

Էլի իմ խնդրում՝ թե՛ կանաս, էս գիշիր արի, խաթրս մի կոտրի, սիրտս շատ փիս է:

ՆՈԻՆԵ

Շատ իմ ուզում, իմ քուր, քիզ դուր գամ, բայց էս գիշիր հնարք չունիմ՝ աշակերտներուս թողնիլ չիմ կանա. խիղճ էրեխերքը միխկ ին։ Էքուց, ցերեկով անպատճառ գու քամ:

ՆԱԴԻՆԿԱ

Լավ, լավ, Նունե ջան. վունցոր կանաս, էնենց ժամ արի... ինձ էն ավելի կու դուր գա, վար քիզ դուր գամ։

ՆՈԻՆԵ

էլի ու էլի շնորհակալ իմ, իմ քուր... (Կրկին սիրով համբյուրներով Նադինկայի հետ. ծաղկեփունջը վերցնում է. գնում ձեռն է տալիս Ս‹ուդեբնի› Պրիստավին, Անտոնին և Խեչոյին:) ինձ չմոռանաս, Խեչո ջան:

ԽԵՉՈ

Թե իմ գլուխը կու մոռնամ, էնենց էլ քիզ։

ՆՈԻՆԵ, Թինային:

Արի, Թինա...

Դուրս է գնում աջ կողմից. Թինան հետևում է. մյուսները մնում են զարմացած:

Տ Ե Ս Ի Լ Ժ Ա

ՆԱԴԻՆԿԱ. ՍՈԻԴԵԲՆԻ ՊՐԻՍՏԱՎ. ԱՆՏՈՆ. ԽԵՃՈ

ՍՈՒԴԵԲՆԻ ՊՐԻՍՏԱՎ

Էն հանգի էլ ախչիկ ’ես չիմ տեսի. (Նադինկային:) Զորանաք, իմ քուր. աստուձ էտ սրտով պահե ձիզ էլ, նրան էլ։ (Մոտենալով Նադինկ‹այ›ին, ձեռն է տալիս:) Մի՛ դարդ անիք, իմ քուր, աստուձ էն հանգի մխիթարութին է թողի ձիզ համա։ Մնա՛ք բարով։