Էջ:Gabriel Sundukian, Collected works, vol. 3 (Գաբրիել Սունդուկյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3-րդ).djvu/175

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱՆՏՈՆ

Բարաքալա, Խեչո ջան. դրուստ իմ սրտումն իս էլի նստած. ես էլ ինչ կանամ, էտ գուրձին չիմ խնահի, ավատա:

Զբաղվում է կտակով:

ՆԱԴԻՆԿԱ

Ապրիք, Խեչո ջան ու Անտոն ջան։

ԽԵՉՈ

Է՛հ, ախչիկ−պարոն, վունցոր ինչրու էսօր ապրիլ իմ, էլի էնենց կու ապրիմ. օղունդ խճպտանքս հանգիստ ըլի։ Ուրիշ ին՞չ հրամայիս, ախչիկ−պարուն, ես գնացի։

ՆԱԴԻՆԿԱ

Բարով գնաս, բարով գաս, ուրիշ վունչիչ չունիմ ասելու։ Ինչ առանց ասելու էլ շինում իս ու կատարում, էն էլ շատ է։ Ամա էս գիշիր վուր չգնաս, չի ըլի՞ սաղ օր վուտիդ վրա աշխրքի բան իս շինի։ Գնա՛ հանգստացի, դաթրած կու՚լիս, էքուց կ՚եհաս։

ԽԵՉՈ

Չի Ըլի, ախչիկ-պարուն, շատ բան կու խարաբ բլի, իժում ձիզ ի՞նչ ջուղաբ տամ. թավաթ էս հինգ օրը կորցրի՝ քուչի դռանը հարալութին անելով։ Էս գիշիր էլ խելի ճամփա կ՛եհամ. լուսնյակ գիշիր է. իմ ձին սաղ ըլի։

ՆԱԴԻՆԿԱ

Դուն գիդիս, Խեչո ջան։

ԽԵՉՈ

Աստուձ ձիր պիսին արժանի անե ինձ... (Անտոնին:) Սաղ ըլիս, Անտոն ջան (Ձևոր տալով:), փիս մարթկերանցմեն աստուձ ազտե քիզ։

ԱՆՏՈՆ

Բարի ճանապար, Խեչո ջան:

ԽԵՉՈ. գլուխ տալով

Բարի գիշիր, Անտոն ջան, բարի գիշիր, ախչիկ-պարուն։ Գնամ, ննգնիմ ձիուս ջանը։

Գլխարկը ծածկելով գնում է դեպի խորը: