Էջ:Gabriel Sundukian, Collected works, vol. 3 (Գաբրիել Սունդուկյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3-րդ).djvu/19

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՆԱՏՈ

Պատկիրքս էտ ակնեղեններով հանիլ տվի հիմի... Թե գլխիս մե բան էկավ, դեդի ջան, գիդենաս, վուր գլուխս դրանցը մատաղ էլավ,

ԳԱՅԻԱՆԵ. արտասվախառն:

Աբա՛, էտ ասելու է, վուրթի, վուր գուն իս ասո՛ւմ... (Աչքերը սրբում է:) էտենց է, վուրթի. քանի Հիդդ քաղցր խոսեցա, էն ղադա, դուն քունն ավելցրիր... Ի՛նձ էլ մե քիչ խղճա, է՜... Միխկը չի՞մ, վուրթի՜:

ՆԱՏՈ, գնալով դեպի մորը:

Դեդի ջան, դեդի ջան։

Փաթաթվում է նրան:

ՏԵՍԻԼ Գ

ՆՐԱՆՔ. ՄԵԼՔՈ

ՄԵԼՔՈ. ձեռնոցներով և գլխարկը ձեռին. մտնում է խորքի դռնից. Նատոն ու Գայիանեն ուղղվում են և աչքները սրբում:

Ի՞նչ խաբար է։

Գլխարկը դնում է մուտքի մոտ սեղանի վրա և ձեռնոցները հանում:

ԳԱՅԻԱՆԵ

Է՜հ, վունչիչ, փեսա ջան։

ՄԵԼՔՈ. ձեռնոցները ածում է գլխարկի մեջ և առաջ գալով:

Վո՞ւնց թե վունչիչ, քոռ խոմ չիմ , օխնած հոքի. ինչի՞ վրա իք լաց ըլում էլի.

Նատոն գնում, սեղանի վրա ածած ակնեղենները հավաքում է:

ԳԱՅԻԱԵ

Անմիղ իո նիղանում, քու արիվը, փեսա ջան. դեդա ու վուրթի նստած էինք, (Հոգվոց հանելով:) ը՜հ, ջրատար քու անիրուչ վրա խոսում էինք. խոսկը խոսկ էրի ու (Լացի ձայնով և աչքերը սրբելով:) լաց էլանք... (Նատոն ևս աչքերը սրբում է:) Վա՜յ նրա սիվ ու մութ օրին:

Գնում, նստում է: