Էջ:Gabriel Sundukian, Collected works, vol. 3 (Գաբրիել Սունդուկյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3-րդ).djvu/20

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՄԵԼՔՈ, առանձին:

Ղուրթն ու սուտը աստուձ գիդե... (Գայիանեին:) Օխնած հոքի, էլ ի՛նչ էտունք գ՛ուզե սա. առանց էն էլ ժանգն էրեսեն վեր է գալի... Մեկ չիմ ասի ու էրկու, վուր հերիք արեք... Ախար, մեռըլի վրա խոսիլը ի՞նչ կու օտկե... Մեռավ, աստուձ հոքին լուսավուրե... Մեռըլին ի՞նչ հաջաթ, իր համա հանգիստ պտռկած է. վա՛յ ապրողի գլխին:

ՆԱՏՈ, առանձին, երկար հոգվոց հանելով:

Ղուրթ վուր՝ վա՜յ ապրողին։

ՄԵԼՔՈ. մոտենալով Նատոյին:

Բարով, Նատո ջան. էլախտվան դեսը վո՞ւնց իս։

ՆԱՏՈ

Շնորհակալ իմ. վունցոր էլիլ իմ:

ՄԵԼՔՈ

Դուս իս գնացի՞ ... Էսենց վաղ – վաղ ո՞ւր իս էլի էտենց զու քած։

ՆԱՏՈ

Հա՛, հենց հիմի տուն էկա. ֆոտոգրաֆի մոգ էի. պատկիրքս հանիլ տվի էս ակնեղեններով։

ՄԵԼՔՈ

Ա՛յ, զորանա՜ս, շատ լավ իս արի։

ԳԱՅԻԱՆԵ. ոտի կանգնելով և երկար հոգվոց հանելով:

Ը՜հ... (մոտենալով Նատոյին:) Մի՛ դարդ անի, վուրթի, մի՛ դարդ անի. աստուձ քիզ էս հանգի տեր է տվի... (Մելքոյին:) Դուն գիդիս, փեսա ջան, վունցոր սիրտը հիդ կու բերիս։

ՄԵԼՔՈ, Գայիանեին:

Դուն արխային կաց, իմ մեր, էն ես գիդիմ. օղոնդ քու մեռըլի վրա դուն չխոսիս սրա հիդ ու դարդիրը չաշլա անիս ամեն սահաթի։

ԳԱՅԻԱՆԵ

Նրա հոքին բարեխոս ըլի ձիզ համա...

ՄԵԼՔՈ

Շնորհակալ իմ, իմ մեր... էսօր խոմ մի՞զ մոդ իս: