Էջ:Gabriel Sundukian, Collected works, vol. 3 (Գաբրիել Սունդուկյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3-րդ).djvu/201

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Չիմ գիդի վուր ամսի մեկն էր, շափաթ օրը լուսանում էր.

էս էն օրն էր, վուր Սանթուրինց Մակակոն մե մինձ փառքի պիտի արժանացիլ էր։

Ո՞վ էր Սանթուրինց Մակակոն։ Սանթուրինց Մակակոն, պարուն դուն իմն իս, մե խիղճ մարթու կնիկ էր, ջեհել ու մե էրեխի դեդա։ Խիղճ էլ վուր ասում իմ, չգիդենաք, աղա ջան, թե մարթ ու կնիկ դռնե դուռը ախկտութին էին անում։ Չէ, աստուձ մի արասցե ու էտ օրին չհասցնե նրանցը. ամա մե մարթ հազիվ հազրաբաշի դադած փուզ վուր չունենա, ու Լենքթեմուրի թիքը ննգած բարաթ բարաթ չըլի անուշ անում, էլի վուր խիղճ է հիշվում։ Ի՞նչ անիս, էսենց է աշխարքը։

Արա ինչ սիվ քար ուներ Մակակոյի մարթը, վուր Լենքթեմուրի էին ժաժ էկի. լուսը լուսանում էր թե չէ, գնում էր իր փեշակին ու սաղ օրվան չարչարանքով մե էրկու աբասի ձլիվ էր տուն բերում ու կնիկը վունց պովար ուներ տանն ու վունց լաքիա նրա հոքի դնողը մե պառավ Սինդուխտն էր, վուր ճաշն էլ նա էր շինում, ու լվացկն էլ նա էր անում. խիղճ Մակակոյի շատ կար անելեն խո աճկի լուսը թռիլ էր ու մատի ծերիբը բշբշտիլ։ էսենց օտկում էին մարթը կնգան ու կնիկը մարթուն, ուրիշ մայա նրանք չունեին ու մասկան օր դադում էին, օր ուտում։ Էս էր նրանց խիղճութինը. վայի նաչարի ապրում էին ու օչովուն ձեոը չէին դեմ տալի։ Միր մեչը կ՚ոսինք, վուր շատ ձեռը դեմ տհող մարթ կա, վուր Մակակոյի մարթու վրա շեն է։ Մե խոսկով Մակակոյի մարթը, ասում իմ, մե խիղճ փեշաքար էր: Ղուրթ է նրա հերը, վուր մեռավ, ասում ին, մե իրիք-չուրս հարուր թուման փուղ էթող. ամա վուրդի էր էն փուղը օչով չկանաց գթիլ էր. մե քանի չար լիզու կի ավելցնում