Էջ:Gabriel Sundukian, Collected works, vol. 3 (Գաբրիել Սունդուկյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3-րդ).djvu/21

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԳԱՅԻԱՆԵ

Բաս, ո՞ւր կու’լիմ. կար–անողին հիգս իմ բերի... (Երկար հոգվոց հանելով:) Ը՜հ, հը՜, հը՜...

Իր փաթաթոցն ու վերարկուն դուրս է տանամ ձախ կողմից:

ՏԵՍԻԼ Ե

ՆԱՏՈ. ՄԵԼՔՈ

ՄԵԼՔՈ. գրպանից հանելով դեղին սաթե թանկագին նամրիչ:

Աբա՛, տի՛ս... Լա՞վն իմ ճարի էս քահրուբարը՜... Սաղ քախկումը ավտաս ’երիքը չունենա էսթավուրը:

ՆԱՏՈ. առնելով համրիչը և տխուր:

Խիստ լավն է, շնորհակալ իմ։

ՄԵԼՔՈ

Լավն է ու բարով վայիլ իս... գիդեի, վուր կու Հավնիս... Դուն քեփդ քոք պահե, Նատո ջան... (Բռնում է թևից:) Արի՛, նստի էստի հալա... Դարդով վունչիչ չիս կանա օտկի... (Նստելով ինքը, նստեցնում է Նատոյին իր կողքին:) Դիփ մահի վուրթիք ինք. մե օր ՝ես էլ կու մեռնիմ... (Թևը Նատոյի պարանոցին գցելով:) Ի՞նձ համա էլ էտենց դարդ կ’ոնիս... (Նատոն թաշկինակն աչքերին է տանում:) Վա՜, դուն հիմիսկ էվետ իս լաց ըլում ո՜ւ... (Հեռացնում է թևը:) Մի՛ վախենա,մի՛ վախենա, ջեր չիմ մեռնի, ջեր շա՛տ պիտի ապրիմ քիզ համա... Դուն աստձուն փա՛ռք տու, վուր ինձ ռաստ էկար. քիզ համա մարթ էլ իմ, հեր էլ իմ... Ա՛յ, ուրիշը վուր ըլի իմ տիղ, կու նիղանա, վուր դիփ է՛տենց դարդուտ իս. ամա ես շատ բան իմ տեսի աշխրքումը. ’ես կու մտեդ գցիլ տամ քու դարդը... Դուն ջեր ջեհել իս, Նատո ջան. մե ’երիք չուրս ամսումը վունցոր վաղ էլիլ իս, էլի էնենց կու՛լիս... Հիմի, բան է, առուտրի գնացի, մե քանի ամիս ուշացա, էնչախն ի՞նչ կ’ոնիս։

ՆԱՏՈ

Կ՚եհամ իմ հորանց տուն, թե կամք կու տաս։

ՄԵԼՔՈ

էտ վունցոր գ’ուզիս... (Մտածելով:) Ամա էտու վրա իժում. դուն ինչ քեփդ տա, էն ասա. ծտի կաթ վուր ասիս, կու ճարիմ ես քիզ համա։