Էջ:Gabriel Sundukian, Collected works, vol. 3 (Գաբրիել Սունդուկյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3-րդ).djvu/22

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՆԱՏՈ

Ինձ վունչիչ հարկավուր չէ… (Երկար հոգվոց հանելով:) Ա՜հ, ա՜հ, ա՜հ…

ՄԵԼՔՈ

է՜, լավ է, քու հորն օղորմի… Ա՛րի, գու քա՞ս, գնանք բաղը, քու սիրած բաղը. կանանչ փոթոլը սրտի մըհլամ է ... Ա՛րի, ա՛րի գնանք, աճկդ բաց կու՛լի… Գասպարն ու Փեփելն էլ խո միզ մոդ ին էսօր մայինց ու նրանցն էլ կու տանինք… Հըա՜, գու քա՞ս։

ՆԱՏՈ, տխուր:

Ինչի՞ չէ՛… Վունցոր քու կամքն է։

ՄԵԼՔՈ

Հա՛, հա՛, լավ կու՛լի… (Վեր կենալով տեղից:) Տիգրանն էլ (Նատոն․ առանձին․ ցնցվոււմ է:) Էստի է հազիր. նրան կ՛ոսիմ, վուր…

ՆԱՏՈ․ գունաթափվում է։

Տիգրանը՜…

ՄԵԼՔՈ

Հա՛, հիդս դիվիր էկավ, էստի կանտորումն է. մաղազինի հեսար ունիմ հիդը… Ամա էն հեսարը թող իժում ըլի, հաջաթ չէ. նրան կ՛ոսիմ մափրաշեն կապիլ տա… Էս սահաթիս դիվիր կու ղըգիմ.

ՆԱՏՈ, իրան զսպելով։

էլ նրան ու՞ր իս նիղացնում. գա՞նա մինք չինք կանա առանց նրա՞ն։

ՄԵԼՔՈ

Չէ՛, չէ՛, նա ղոչաղ տղա է, մե նմուտումը դիփ մետի կու բաշարե, ինչ հարկավուր է. խիստ չասպանդն է։

ՆԱՏՈ

Շատ էլ չասպանդ ըլի, կարիք չկա նրան նիղացնելու. էն–ղալա ղուլուղչիքը պարապ ածած ին էնդի… Ամա քու կամքն է, վունցոր գ՚ուզիս։

ՄԵԼՔՈ

Ղուլուղչիքը նրա պես լազաթով չին կանա… Անգին ակն է դրուստ էտ տղեն․ նրան վուր չունենամ, խիստ դժար է իմ բանը, սաղ մաղազինս նա է կառավարում, թե չէ ՚ես վու՞րդի կանեի․ շատ փային, գիդիս, ՚ես դիփ կանտորումն իմ ըլում էստի։

</poem>|}}