Էջ:Gabriel Sundukian, Collected works, vol. 3 (Գաբրիել Սունդուկյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3-րդ).djvu/23

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՆԱՏՈ, ժպտալով

Էնենց գովում իս, կ՝ոսիս նուր ըլիմ տեսնում ու ճանչնում ՚ես նրան… Նրա լավութինն ու արժանավուրութինը շատ ջեր իս պատմի ինձ։

ՄԵԼՔՈ

Ի՞նչ անիս, ՚ես նրան խիստ իմ սիրում… (Դադար։) Դուն թե խիլք ունիս, Նատո ջան, դարդին գլուխդ մի տուր տա… Դարդը վուր կա, օրթունք է մարթու սրտումը․ քանի էրգար կու պահիս սրտումդ, էն ղադա կու չաղանա, էնղադա կու մինձանա, կու զորանա, էնղադա էլ հիշտ կու մաշե ու կ՚ուտե սիրտդ… Գա՛նա մենակ դուն ի՜ս… Անդարդ ո՞վ կա աշխրքումը. ծիտը վուր ծիտ է, ծիտն էլ դարդ ունե, ասում ին… Ամա ով խիլք ունե, հիդը չէ ննգնում… Ի՞նչ գիդիս թե էն քու Սալոմեն, էն քու էփեմիեն, էն քու Նինոն, էն քու Սոփիոն, ինչ ղարգիր ունին սրտեներումը. ամա ո՞վ կանա մաշուր անի թե նրանք իմքին դարդ ունին… Տեսնում իս դիփ խնդում ին ու ճխում… Դուն էլ է՛նենց կաց, է՛լի… Ի՞նչ էլավ քիզ. ի՞նչդ է պակաս… էս քիզ տուն, էն քիր աղ, էս քի սիրելի բարեկմնիր*, էն քի լավ հարևնիր… Մե օր դուն գնա նրանց մոդ, մե օր նրանք գու քան քի մոդ. օր է, է՛լի, կու անցկենա, կ՚եհա. դիփ մետի մտեդ կու գցիս… Դեվեր գնամ, ՛ես էլ մե կանտորին մտիկ անիմ ու Տիգրանին դիվիր ղրգիմ… Վի կաց, վի կաց. իմը լսե… Գնամ, ասիմ՝ կամաց ֊կամաց ձիանիրը լծին… (Մի քանի քայլ գնում է դեպի աջ կողմը․ հետո վերադառնալով։) Հա՛, հենց ապրիս, ձալո էփեմիին մե էրկու խոսկ գրե, վուր ճաշը բաղումն է, ու խնդրե, վուր թային գան… Մի՛ դարդ անի։ (Փաթաթվելով։) Աստուձ օղորմած է։ Համբուրում է և դուրս գնում աջ դռնից․թողնելով գլխարկը սեղանի վրա։

Տ ե Ս Ի Լ Զ

ՆԱՏՈ, մենակ։Իսկույն վեր է կենում։

Ա՜խ, աստուձ. էս ի՞նչ պատիժ իս ստիղծի իմ գլխին… Թե էսենց բարի մարթու ռաստ բերիր ինձ, ինչի՞ էն սիրտն էլ չտվիր ինձ, վուր սիրիմ իրան… էն խոսկիրը վուր ասում է նա ինձ, էն խոսկիրը վուր իմանում իմ ՚ես, ուզում իմ՝ վուտնիրքը ննգնի, ծնգանն ու ձեռներուն պաչ անի. ամա սիրտս քար է

  • Ասում են և բարեկմիր։