Էջ:Gabriel Sundukian, Collected works, vol. 3 (Գաբրիել Սունդուկյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3-րդ).djvu/24

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կտրվի նրա համա… (ճակատը շփելով։) Ա՜խ, ա՜խ, աստուձ, էս վո՞ւնց իս ստիղծի աթմորթուն, վուր կանացիլ է էսենց էրկու էրեսանի ըլի… Ի՞նչ հանգն իմ խափում խիղճ մարթուն. սրտումս ինչի՜ր է անցկենում, բերնով ինչի՜ր իմ ասում իրան…Հենց գիդե իմ լաց ու արտըսունքը իմ հերն է մենակ․ էն կի չի գիդի, թե ի՛նչ չար հրիշտակ է մտի սրտումս ու ջանս կրծում է… Քի մոդ էլ միղավուր իմ, իմ հեր, իմ խիղճ հեր, վուր ճշմարտութենի համա գլուխդ հիդ դրած ունեիր ու հիմի գերեզմնումդ էլ դնջութին չինք տալի քիզ միր ստութենով. քու անումով մարթ ինք խափում էստի… (Աչքերը սրբում է։) Վա՜յ, իմ գլուխ, վա՜յ, իմ գլուխ։

Գնում․ նստում․ նամակ է գրում․ հետո ծրարը պատրաստելով զանգահարում է:

Տ ե Ս Ի Լ Է

Նատո, Ծառա

ԾԱՌԱ, մտնելով խորքի դռնից:

Ի՞նչ կու հրամայիք, ախչիկ֊պարուն։

ՆԱՏՈ,տալով ծրարը։

Էս տար աղի ախպուր տուն ու էտի Մարիամին ասա գա էստի։

ԾԱՌԱ.

Հրամիլ իք, ախչիկ֊պարուն ։

Ծրարը ձեռին դուրս է գնում խորքի դռնից։

Տ ե Ս Ի Լ Ը

ՆԱՏՈ․ հետո ԱՂԱԽԻՆ

ՆԱՏՈ. մենակ․ հուսահատ ման է գալիս:

Յարաբ ի՞նչ պիտի ըլի իմ վիրչը… (Աղախնուն․ որ մտնում է ձախ դռնից։) Մարիա՛մ, դեդեն ի՞նչ է շինում էնդի։

ՄԱՐԻԱՄ

Կար֊անողի հիդ է, ինչոր չափում ին ու ձևում ին։

ՆԱՏՈ

Լավ. էտ շլյապեն դուս տար, տիղը դի, խնդրում իմ։