Էջ:Gabriel Sundukian, Collected works, vol. 3 (Գաբրիել Սունդուկյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3-րդ).djvu/25

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մարիամ

Շատ լավ, ախչիկ֊պարուն... (Վերցնեով Նատոյի գլխարկը. մի վայրկյան մնում է անշարժ և նրան նայում:) Էլի էտենց դարդո՜ւտ։

Գխարկը ձեռին դուրս է գնում ձախ դռնից:

ՏԵՍԻԼ Թ

ՆԱՏՈ. մենակ. դարձյալ լուռ ման է գալիս և խորը հոգվոց հանում:

Ա՜խ... (Մատները հուսահատ կոտրտելով. գնում. նստում է դաշնամուրի առջև և նվագում է զանազան եղանակների սկիզբը. բայց շուտով վեր կենալով:) Չէ՛, էլի իմ Սայաթ−Նովեն... (Գնում է. սեղանից վերցնում Սայաթ−Նովայի ոսկեզօծ երգարանը և նստում: թերթելով գիրքը, վերջապես հավանում է մի երգ:) Ա՜... «Ինձ ու իմ սիրեկան յարին»... (Այս ու այն կողմն է նայում և բարձրաձայն պերճախոսությամբ արտասանում է:)

Ինձ ու իմ սիրեկան յարին՝
մե տարի բերած գի՛դենաք.


(Վեր է կենում, կրկնում է և շարունակում ավելի ազդու կերպով, երբեմն միայն նայելով գրքին:)

Ինձ ու իմ սիրեկան յարին՝
մե տարի բերած գիդենաք.
Ա՛խ քաշելեն սըրտիս մեչըն
արունն մերած գիդենաք.


Շարժում է գլուխը:

Գիշիր ցերեկ՝ յարի խաթրու՝
ջիգարըս էրած գիդենաք.
Աչկըս թաց, բերանս ցամաք,
լիզուս հիդքերած գիդենաք:


(Գնում. դաշնամուրի ներդաշնակցությամբ երգում է՝ «Դիբա ու ենքի դունիայի ձենով. հանգն ղազալի:»)

Սիրտըս փուրումըս թուլացավ
անգալներու զախ անելեն,
Ուշկ ու միտկըս խառնըվեցավ
խուռըն խուռըն խաղ հանելեն,