Էջ:Gabriel Sundukian, Collected works, vol. 3 (Գաբրիել Սունդուկյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3-րդ).djvu/26

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Աչկեմես ջուհարըն գընաց՝
յարեն կարոտ՝ ա՛խ անելեն,
էլ ապրելու ումիկ չ՚ունիմ,
իմ օրըս կերած գիդենաք։


(Աչքերը սրբում է: Այստեղ Տիգրանը, ձեռնոցներով և գլխարկը ձեռին. խորքի դուռը կամաց բաց է անում և այնտեղից լուռ ականջ դնելով Նատոյին, հիանում է:)

Էրած խորված ման իմ գալի,
մե տիղ չըկա մար ունենամ.
Լիզվով չ՚իմ կանացի ասի,
թեգուզ խոսկըս փարդ ունենամ.
Ափսուսալու հազար ափսուս՝
ես է՜ս ղադա դարդ ունենամ,
էշխեն ուշկ ու միտկըս կապած,
ինձ ջըրի տարած գիդենաք։


(Տիգրանը հանկարծ երկյուղ արտահայտելով. դուռը կամաց հետ է դնում և անհետանում: Նատոն լսելով դռան ձայնը, ցնցվում է, հետ է նայում և վեր կենալով, շարունակում է դարձյալ պերճախոսությամբ:)

Սիրտըս փուրումըս սըքուր է,
ալ աչկիրըս լաց է անում.
Ծովըն նընգած ամրի նըման
դոշս ու յախես թաց է անում.
Քանի վուր մըհլամ իմ դընում,
դուգունս էլ խիստ բաց է անում.
Հալվեցա արնաքամելի՝
յարես հիգարած գիդենաք։


Ով տեսնում է, է՛ս է ասում.
«Վայ քու դարին, Սայաթ−Նովա,
Համաշա քիղ պիտինք տեսնի՝
աչկըդ արին, Սայաթ-Նովա,
Ինչո՞վ չ՚էլավ, չը ռաստ էկա՞ր
մե լավ յարին,Սայաթ−Նովա».
Ունրըըս էրազի պես գընաց՝
ծառըս չը խերած գիդենաք:


1759

ՍԱՅԱԹ−ՆՈՎԱ