Էջ:Gabriel Sundukian, Collected works, vol. 3 (Գաբրիել Սունդուկյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3-րդ).djvu/27

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Խի՜ղճ Սայաթ֊Նովա... Ո՞վ գիդե, քանի ջեր իս ինձպես տանջվի (Նայելով երգին:) հարուր ու իսուն տարի առաչ:

Համբորում է գիրքը, դարձյալ նստում է և թետթը դարձնելով լուռ կարդում մյուս երեսը:

ՏԵՍԻԼ Թ

ՆԱՏՈ. ՏԻԳՐԱՆ

ՏԻԳՐԱՆ, ձեռնոցներով և գլխարկը ձեռին, մտնում է խորքի դռնից և ցածր ձայնով:

Ախչիկ−պարուն...

ՆԱՏՈ, ցնցվելով և կիսաձայն:

Ա՜հ...

ՏԻԳՐԱՆ, առաջ գալով:

Բարի լուս, ախչիկ֊պարուն։

ՆԱՏՈ. իրան զսպելով և քաղցրությամբ:

Բարով պարուն Տիգրան։

Գիրքը բաց արած թողնելով սեղանի վրա, ոտի է կանգնում և Տիգրանին ձեռն է տալիս:

ՏԻԳՐԱՆ, համբուրում է Նատոյի ձեռը:

Ի՞նչ բարին հարցնիմ, ախչիկ−պարուն... փառք աստձու, էսօր ավելի լավ իմ տեսնում ձիզ:

ՆԱՏՈ

Շնորհակալ իմ, դուք վո՞ւնց իք... Հա՛մեցեք նստեցեք:

ՏԻԳՐԱՆ

Ձիզ լավ ունենանք. դուք վուր լավ իք, մինք էլ դիփունքս լավ ինք... (Նստում են:) Բազի համա ինչ հարկավուր էր, դիփ կարքադրեցի. կու՚լի էլի բան ունիք ասելու, հրամայեցեք։

ՆԱՏՈ

Վունչիչ, վունչիչ, պարուն Տիգրան... Ամա լավ միտս էկավ, մե պստի խնդիրք ունիմ. բաղը մե թեթիվ բան կա ղրգելու. խնդրում իմ, թե կարելի է, հրամայիք՝ էնենց տանին, վուր ճամփին չջարթվի։