Էջ:Gabriel Sundukian, Collected works, vol. 3 (Գաբրիել Սունդուկյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3-րդ).djvu/337

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Դիփ մետի գրավ, դիփ մետի պարտկի տակը ճխլվում, դիփ մետի, վուր մազիս ու մազմզիս էլ քիզ վունչիչ չէ մնում։

Դառավ, վուր մուլքդ էլ ու կայինքդ էլ ուրիշինն է ու դուն նիսիա բանեցնում իս ինչրու այաղ օրը կու հասնի ու կու մնաս իստակ դառ ու դարդակ։

Շատն էլ ասում է կնիկ ունիմ ու կնիկը իրը չէ, վուրթի ունիմ՝ վուրթին իրանը չէ, հեր ունիմ՝ իր հերը չէ, սիրեկան ունիմ՝ սիրեկանն էլ իրանը չէ։

Սրանք էլ դիփ ձեռաց, դիփ նիսիա։

Մե խոսկով մուլք ու կայքը նիսիա, հեր ու վուրթին նիսիա, կնիկ ու սիրեկանը նիսիա։ Դիփ նիսիա, նիսիա ու նիսիա։