Էջ:Gabriel Sundukian, Collected works, vol. 3 (Գաբրիել Սունդուկյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3-րդ).djvu/46

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՄԵԼՔՈ

Չէ սիրում ի՛նձ, թո՛ղ չսիրե. ի՞նչ կանամ անի… Զոռով սիրիլ ու սիրիլ տալ չի ըլի, դուն էլ լավ գիդիս…

ՇԱՔԱՐՈ

Հնուց ասած է, վուրթի՛, սերը սերով պիտի, քաշքշելով չի ըլի։

ՄԵԼՔՈ

էկավ էլի… ինքը միղ չունե, միղը իմն է, իր մորը ու մեկելներունը, ով էնդի կան… Մինձ միղավուրը, դրուստն ասած, ես իմ, ՝ես, վուր էն գլխեն մտկումս 'ես դրի նրա ուգիլն ու մարթիք մեչ գցեցի նրանց մոդ, ամա էլ ի՞նչ կանամ անի… Հիմի 'ես էնենց բան իմ ուզում բռնի, պապի ջան, վուր անիծելու չլինիմ իմ գլուխը նրամեն… Թող 'ես փչանամ, էն լավ աշիմ, կանց էն հանգի հրիշտակի բերնեմեն անիծվիմ. աստուձ մի արասցե՝ վուր ’ես նրա անիծկն իմանամ… Մարթ ու կնիկ ինք, մեկ մեկու հիդ թոկով ու ջնջլով կապած ինք, միր բաժնվիլը առանց մե մինձ բեդնամութենի ու խայտառակութենի չի ըլի, քիզ էլ հայտնի է… Վախենում իմ, ճլերք չննգնի, յա մե բան չանե իր գլխին. հավիտենական ղնամիշ անելու պատճաոը պիտի ՛ես ըլիմ… Նրա միխկու քունս կոտրվիլ է, աստուձ գիդենա… Բանն էնդումն է հիմի, պապի ջան, վուր էս օրերումն ’ես գնալու իմ Փռանգստուն իմ առուտրի դեիր։

ՇԱՔԱՐՈ

Թային էլի քու սիրած Պարիժ։

ՄԵԼՔՈ

Հա, պապի ջան, էլի վուր իմ սիրած Պարիժը. թե իմքին բան դիդիմ ու սորվիլ իմ, Պարիժին իմ պարտական։

ՇԱՔԱՐՈ

էտ գիդիմ, վուրթի․ էնղանցի ռանդեն վրետ էլ է էրևում… Ամա էս գամոքը, ի՞նչ իս էտենց շտապում․ ջեր խոմ խրիդ անելու վուխտ շատ կա։

ՄԵԼՔՈ

Քի դրուստն ասիմ, պապի ջան, էս տարի ես ուզում էի իսկի էլ չգնամ… Մտկումս ունեի՝ իմ տիղ էլի իմ Տիգրանին