Էջ:Gabriel Sundukian, Collected works, vol. 3 (Գաբրիել Սունդուկյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3-րդ).djvu/467

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

18


«ՄՇԱԿԻ» ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆԸ



Նամակ խմբագրության.

Իմ «Պեպո» կատակերգությանս երեսնամյակի տոնախմբության առիթով թե վրաց և թե հայոց թատրոններում, ես պատիվ ունեցա ստանալու բազմաթիվ շնորհակալություններ այլ և այլ անձերից, ընկերություններից, թե Թիֆլիսի միջից և թէ Ռուսաստանի զանազան ծայրերից, մինչև անգամ արտասահմանից։

Աշխատելով երկու հայրենակից, ինձ միապես սիրելի, վրացի և հայ բեմերի համար, պատկերացնելով ընդհանուր մարդկային զգացմունքներ և գաղափարներ, ես չափազանց զգացված եմ ինձ ուղղած խոսքերով ու
ճառերով, ստացած շնորհավորական նամակներով, հեռագրներով և ուղերձներով։

Ոչ պակաս զգացված եմ և այն անձանց աշխատանքով ու հոգածությամր, որոնք կազմել էին եռօրյա տոնախմբական հանդեսներ ժողովրդական, վրաց ազնվականների ու գեղարվեստական ընկերության թատրոններում։

Թույլ տվեք ինձ, ձեր պատվական լրագրի միջոցով հայտնելու իմ սրտագին շնորհակալությունս ու անսահման երախտագիտությունն այն ամեն անձանց, որոնք այդպիսի բարձր ուշադրության արժանացրին ինձ։
‹1901›
մայիսի 4-ին
Թիֆլիս

Գաբրիել Սունդուկյանց