Էջ:Gabriel Sundukian, Collected works, vol. 3 (Գաբրիել Սունդուկյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3-րդ).djvu/70

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բաբա կու սարքե գլխիս... Թային, թային էն անիծած շան հիդ կա, կապե էս բանը՝ թե Հիդ տուն ուր էի գնում, թե մե սատանութին չկա էստի... էլ նրա գլուխ չունիմ... էն՝ ես իմ, վուը գիմնում իմ նրան, թե չէ դուն վուր ըլիս իմ տիղ, մե նմուտ չիս կենա կշտին, աստուձ գիդենա:

ՆԱՏՈ

Միր ցավելու. մեչ, Փոփո ջան, մինձ սար ու ձուր կա... էրանի քիպես սիրում ըլիմ ու կանենամ սիթի իմ մարթուն, թեգուզ էտու վրա վաթար օր կանգնեցնե գլխիս։

ԷՓԵՄԻԱ

Իժում, իմ տեքրն էլ գիդե՞, վուր չիս սիրում իրան։

ՆԱՏՈ

Մաշուր թե անում է, թե չէ ’ես վունչիչ չիմ ասի իրան ու չիմ էլ կանացի ասի, չիմ համարցակվում... Ստութենի ու ղալբութենի տակ ճխլվում իմ։

ԷՓԵՄԻԱ

Վունցուր էտենց է ու էտենց, հազիր բաժնվիս հիդը՛:

ՆԱՏՈ

Վունց բաժնվիմ, վուր թոկով ու ջնջլով կապած իմ հիդը:

ԷՓԵՄԻԱ

Վունցոր մեկելնիրը. քիչ կան։

ՆԱՏՈ

էտ վու՞նց։

ԷՓԵՄԻԱ

.

էնենց էլի, վա՜. դուն քիզ համա, նա իր համա։

ՆԱՏՈ

Իմու՞մ։

ԷՓԵՄԻԱ

Իմում էլի էն կու՝լի, է՛լի. դուն քիզ համա կ՛ուլիս, նա իր համա։

ՆԱՏՈ

էտ իմանում իմ. ամա անումս ինչ կու՛լի։