Էջ:Gabriel Sundukian, Collected works, vol. 3 (Գաբրիել Սունդուկյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3-րդ).djvu/80

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՄԵԼՔՈ

Ինչի՜ր իս ասում, Նատո ջան... Ի՛նչ ձեռնեմես լավութին է գալի, ի՛նչ ջանումս ջան կա, վունչիչ չիմ խնահում քիզ, դուն կի էտունք իս ասում... Էս օրերումը, գիդիս, Փռանգստուն իմ գնում... Ո՞վ գիդե էլի սաղ հիդ գու քա՜մ, էլի կու արժանանա՞մ քու տիսին, թե չէ՝ էտ մենակ աստձուն է հայտնի... 'Ես ուզում իմ՝ ամեն բաբաթ բախտավուր ըլիս ու ինձմեն շնորհակալ, վունչչեն վունչիչ չպակսի քեզ:

ՆԱՏՈ

Վունչիչ չիմ ուզի քիմեն՝ վ՛ունց տուն, վո՛ւնց տիղ, վո՛ւնց փուղ, վո՛ւնց դովլաթ. մե բան իմ խնդրում մենակ, մե՛նակ մե բան... Ումիկ ունիմ քու բարի սրտեմեն, կու կատարիս խընդիրքս թե գ'ուզիս իմ բախտավուրիթինը: (Ոտի կանգնելով:) Տո՛ւ ինձ իմ հոքու հանգստութինը:

ՄԵԼՔՈ, լուռ նայում է Նատոյին երկար ժամանակ, հետո նույնպես ոտի կանգնելով:

Ո՞վ է խլում քիմեն, Նատո ջան, քու հոքու հանգստութինը, յա ի՞նչն է նիղացնում քիզ ինձ մոդ:

ՆԱՏՈ

Ինձ նիղացնողը էն կապանքն է, վուր ջնջլով կապում է ինձ քիզ հիդ ու հանգստութին չէ տալի վունց հոքուս, վունց սրտիս... Տո՛ւ ինձ իմ ազատութինը:

ՄԵԼՔՈ

Քու ազատութինը՜...

ՆԱՏՈ

Հա՛, իմ ազատութինը. առանց էն՝ էլ չիմ կանացի ապրի:

ՄԵԼՔՈ, փոքր լռությունից հետn:

Հը՜մ... Համեցեք... Ջուխտ աճկիս... (Բռնելով Նատոյի ձեռը:) Թաք դուն բավական ըլիս ինձմեն, ’ես վունչիչ չիմ խնահի՝ վունց փուղ, վունց աշխատանք, թե կու ընթունիս… (Նատոն համբուրում է Մելքոյի թևը, ու նրա գլուխը:) Նստի՛ էստի, նստի՛... (Նատոյին նստեցնում է և ինքն ել նստում է:) ’Ես կու խոսիմ քի մոդ չէ թե վունցոր քու մարթը, ամա, գիդե արարիչը, վունցոր քու հալալ հերը... էն ազատութինը, վուրնոր իմ ձեռին է, ’ես իստակ սրտով տալիս իմ քիզ, վունցոր ասի... Գնա՝ ի՛նչ գ'ուզիս