Էջ:Gabriel Sundukian, Collected works, vol. 3 (Գաբրիել Սունդուկյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3-րդ).djvu/83

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՆԱՏՈ

Տա՛ր, էլ չիմ ուզում:

ՄԵԼՔՈ, Նատոյին:

Չայ խո կու խմի՞ս ինձ հիդ:

ՆԱՏՈ

Ինչի՛ չէ, ուրախութենով։

ՄԵԼՔՈ,ծառային:

Էտ տա՛ր, չայ բի՛, հենց ապրիս. մեկն էլ ինձ համա։

ԾԱՌԱ

Հրամիլ իս, աղա։

Թասերը և ըմպանակը սկուտեղով դուրս է տանում ձախ կողմից:

ՏԵՍԻԼ Ե

ՄԵԼՔՈ,ՆԱՏՈ հետո ՏԻԳՐԱՆ

ՄԵԼՔՈ. մոտենալով Նատոյին, ցույց է տալիս միրգը:

Ա՛նուշ արա, Նատո ջան, լավ միրք է:

ՆԱՏՈ

Շնորհակալ իմ։

ՄԵԼՔՈ

Բեդամադ իս ինձմեն, Նատո ջան, ՚ես միղ չունիմ, ավատա… Էրանի փուղի բան ըլի մենակ, վունչիչ չիմ խնահի քիզ համա, քու արիվը գիդենա ու ՚երգինք վկա. ամա անումի կոտրիլը դժար է, թե չէ յադերուն օտկում ըլիմ ու քի պետկ չգամ:

ՆԱՏՈ

Մե բանը վուր աշխարովի ըլի, դուն ի՞նչ անիս. իմ ճակատին հալբաթ էսենց էր գրած։

ՏԻԳՐԱՆ, ներս գալով ձախ կողմից:

Աղա՛, լոքոն ճարեցի… Մե լո՛քո է, մե լո՛քո, վուր քեփդ գու քա… Ասի վուր առանց ձիզ չմորթին:

ՄԵԼՔՈ

Շատ ապրիս, Տիգրան ջան… Էտու սիրտ չունիմ. դուն մորթիլ տու, վունցոր գ՚ուզիս: