Ման յաֆիրրու մին խաուֆին իասիիրին իակաու ֆի բալաաին ազիիմին։ Ով փոքր վախից փախչի, մեծ վախի մեջ կընկնի։ Հիմա իմս չլինի. այդտեղ փոքր շոգից փախչում էի և հով սենյակում էի մնում, մինդեռ ո՞րտեղ է այստեղ հով սենյակ։ Ամառն այստեղ ավելի շոգ է, քան այդտեղ։ Իսկ ձմեռը թեև այստեղ ավելի ցուրտ է, քան այդտեղ, բայց տաք սենյակներ շատ կան:
Սակայն արաբերեն դարձյալ ուրիշ լավ բան է ասված. Աննա ալաալամա բիասրիհի իուհիբբու ահաիաաթա դդունտ վամատ իամալլու մին դուղֆի վաշշական:
Որ ամրողջ աշխարհը այստեղի կյանքն է սիրում և վնասակար բանի համար հարկ չկա վշտանալ։ Բա՛ս: Ես որ լավ ուսում և Պետերբուրգում ապրել ցանկացա, ամեն բան պիտի հանձն առնեմ:
Եթե այստեղի ցերեկվա ու գիշերվա մասին եք հարցնում, ահա երեք շաբաթ է, որ այստեղ գիշեր այլևս չկա. երեկոյան ժամը տասին սկսվում է աղջամուղջը, որ շարունակվում է մինչև լուսանալը, իսկ առավոտյան ժամը երկուսն անց կեսին արևը ելնում է: Այնպիսի մթնշաղ է գիշերը, որ լուսնի լույսը չի զգացվում։ Հապա տեսնենք, թե ո՞րտեղ են նման բաներ Ձեր Թիֆլիսում։
Ղաղո ջան, Յասեին շնորհակալություն հայտնիր նամակի համար, իսկ քննութուններից հետո ես իրեն կգրեմ:
<Հ. Գ. 1
Հռիփսիմե ջան, ներիր, որ այս անգամ չկարողացա քեզ առանձին նամակ գրել:
<Հ. Գ. 2
Այդտեղի մասին տեղեկություններ եք ինձ գրում, շնորհակալ եմ, սակայն Տարբիի մասին մի ճիշտ լուր հաղորդեք։