Jump to content

Էջ:Gabriel Sundukian, Collected works, vol. 4 (Գաբրիել Սունդուկյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 4-րդ).djvu/117

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հասկացա, որ ինձ Սոլոմոնին է նմանեցրել։ Կպավ այս մարդը և մոտ կես ժամ խոսելուց հետո էլ չէր հավատում, որ ես Զավրիևը չեմ։ Որ ճարս կտրվեց, իրեն ասացի. «Երբ որ դուք գնաք Խարկով և ինձ այնտեղ տեսնեք, ասացեք, որ Սունդուկովը Ձեզ բարևեց»։ Այն մարդն ասում էր, որ ինքը Խարկովից դուրս է եկել մայիսի 24֊ին և Սոլոմոնին մնաս բարով է ասել։

Մայրիկ ջան, Միքայելի մասին Զախարբեգովին հարցրի և նա ինձ ասաց, թե Միքայելը շատ լավ է իրեն պահում` և լավ գործի է։ Արևս վկա, շատ ուրախացա (Միքայել ջան, խոսքը լավ անունն է, դու գիտես, թե ինչ լավ անուն կվաստակես։ Փողոցային տղաների կամ բազազխանի աշակերտների հետ չընկնես և որ խանութում էլ այժմ աշխատում ես, յոլա գնա, որպեսզի ասեն, թե «էս տղեն Միրղոևի մոդ էր» և մեծ ռոճիկ կտան)։

Բացի դրանից, մայրիկ ջան, տեղեկացրեք ինձ, թե Արտեմին իր փողով են ուղարկում, թե՞ կայսերական. ինչ գնով էլ լինի դեռ թող գա, ես այստեղ Բուտկովի մոտ դրա գործը գլուխ կբերեմ։ Զալոյին ասեք, որ լիահույս լինի իմ խնամածության համար, այդ ե՛ս գիտեմ։ Սակայն առանց ուղարկելու չթողնեն։

Խնդրում եմ բարևեք տեր֊Օհանեսին, պապին, մորաքրոջը, Թինային, Թոմկային, Յագորին, Ղաղոյին, Միկոյին, քեռի Հովանեին, Մագդանին, Մելքո Ստեփանիչին, Յասեին, հորեղբոր տղաներին, աղջիկներին, ձալոներին, քավորանց, ազգականներին և բարեկամներին։

Գրեք տեսնեմ, թե այգեպաններից ո՞րն է աշխատում` Նողա Սիմոնը, թե քոսա Սիմոնը, չնեղանան, որ իրենց այդպես եմ անվանում:

Ձեր որդի` Գաբրիելը Սունդուկով

<Հ. Գ. 1>

Հռիփսիմե ջան, նոր երգ եմ լսել, իրոք որ քաղցր եղանակ է և տես, թե ինչ են հնարել.

Ջանկելովենց կտեր վրա
Արածում է եղջերուն,
Երանի քեզ, ա՜յ Սալոմե,
Գնդապետն է քեզ սիրում:

Ինչի՞ս է պետք գնդապետը,
Դեմքից սև ժանգ է թափում,
Մատաղ լինեմ իմ Գիգոլին,
Երեսից նուռ է կաթում։